Ազգային հանձնաժողովներ

Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով

հունիսի 03, 2026

Հայաստանի Հանրապետությունում գենդերային բռնության դեմ ուղղված պետական ռազմավարության մշակման, դրա իրականացման ապահովմանն ուղղված աշխատանքների համակարգմանն աջակցելու, գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացման, տեղեկատվության հավաքագրման և փոխանակման մեխանիզմների մշակման, ինչպես նաև “Ընդդեմ գենդերային բռնության” ազգային ծրագրի մշակման նպատակով ստեղծվել է Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը` համաձայն ՀՀ Վարչապետի 2010թվականի մարտի 30-ի N213-Ա որոշման: