Նախարար

Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Աշխատանքային գործունեություն

2025 թ.-ի օգոստոսի 27-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

2021-2025թթ.- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր

2021թ.- Վարչապետի աշխատակազմի ղեկավար

2018-2021թթ. - ՀՀ առողջապահության նախարար

2011-2015թթ., 2016-2018թթ. - «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոն, տնօրեն

2010-2011թթ. - ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ, Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

2005-2010թթ. - Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող

2004-2005թթ. - «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Սոցիալական աշխատողների խմբի ղեկավար

Կրթություն

2006-2009թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ

2004-2006թթ. սովորել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ

1998-2004թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում

Այլ տվյալներ

2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում։

Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և դասընթացների: Հեղինակ է հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում տպագրված մի շարք հոդվածների:

Կուսակցական պատկանելություն

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ

Անձնական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1982թ. հունիսի 21, ք. Երևան

Ամուսնացած է, ունի երկու զավակ։