Ազգային հանձնաժողովներ

Հաշմանդամություն ունցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով

հուլիսի 31, 2023

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի թիվ 98-Ն որոշմամբ ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավաաար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է:

Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաատանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից 2008թ. փետրվարի 25-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված աշխատակարգով:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ինը պետական գերատեսչության և  հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող ութը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի անհատական կազմը հաuտատում է Հայաստանի Հանրապետության Վարչապետը: Այն կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից: Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:

Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն 4 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում մեկ նիստ գումարվում է Հայաստանի Հանրապետության Վարչապետի մոտ: Հաշմանդամության իրավիճակի մասին ներկայացվում է ամենամյա ազգային զեկույց:

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

  • հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելը,
  • հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների, հաuարակական կյանքում նրանց առավելագույնս ներգրավվածության ապահովմանը, սոցիալական հիմնախնդիրների լուծմանն աջակցելը
  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և այդ ոլորտում գործող հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը.
  • հաշմանդամության իրավիճակի մասին ամենամյա ազգային զեկույցի քննարկումը և այլն:

Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար

  • քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը  և ներկայացնում առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ.
  • քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ տալիս եզրակացություն և այլն:

Ի կատարումն ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի թիվ 98-Ն որոշման` մարզպետների որոշմամբ ստծվել են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովներ, որոնց գործունեությունը ուսումնասիրելու և մեթոդական օգնություն տրամադրելու նպատակով հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության աշխատակիցները պարբերաբար կատարում են մարզային այցեր: Ազգային հանձնաժողովը քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների հաշվետվությունները, նիստերի ժամանակ լսում նրանց կատարած աշխատանքների մասին տեղեկատվությունը, քննարկված հարցերի վերաբերյալ կայացվում են որոշումներ` դրանք իրականացնելու համար: Յուրաքանչյուր նիստի վերաբերյալ  կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: