Աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման և այլ պայմանագրերի տիպային ձևեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի համագործակցությամբ՝ մշակվել են աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման (աշակերտ), աշխատողի լրացուցիչ մասնագիտական ուսուցման, ինչպես նաև աշխատանքային փորձառություն ձեռք բերելու (փորձնակ) պայմանագրերի տիպային ձևերը, որոնք թույլ կտան ողջամիտ հավասարակշռություն ապահովել պայմանագրի կողմերի իրավունքների և օրինական շահերի միջև և առավել հստակեցնել կնքվելիք պայմանագրերի շրջանակում ձեռք բերվող իրավունքներն ու պարտականությունները:

2023 թ. մայիսին ընդունված աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ փոփոխությունները ներառում են նաև աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման (աշակերտ) աշխատողի լրացուցիչ մասնագիտական ուսուցման, ինչպես նաև աշխատանքային փորձառություն ձեռք բերելու (փորձնակ) վերաբերյալ համապատասխան իրավական կարգավորումներ, որոնք ուժի մեջ են մտել 2023 թ. դեկտեմբերին։

Ըստ այդմ, հաշվի առնելով Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները և նպատակ ունենալով ապահովելու տվյալ հարաբերությունների ամբողջական կարգավորումը, անհրաժեշտություն էր առաջացել նշված խմբերի համար սահմանելու պայմանագրերի տիպային ձևեր, որոնք թույլ կտան ողջամիտ հավասարակշռություն ապահովել պայմանագրի կողմերի իրավունքների և օրինական շահերի միջև և առավել հստակեցնել կնքվելիք պայմանագրերի համաձայն ձեռք բերվող իրավունքների և պարտականությունների շրջանակը:

Պայմանագրերի տիպային ձևերի առկայությունը կկրճատի նաև այդ պայմանագրերի նախապատրաստման համար ծախսվող ժամանակը, կողմերին հնարավորություն կտա առավել հստակ և որոշակի պատկերացումներ ունենալ կնքվելիք պայմանագրերի համաձայն ձեռք բերվող իրավունքների և պարտականությունների, իրենց կողմից դրսևորվելիք վարքագծի վերաբերյալ:

Պայմանագրերի տիպային ձևերի մշակումը բխում է նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աշխատիր Հայաստան» ռազմավարության գործողությունների շրջանակից։

Պայմանագրերի տիպային ձևերը՝ ներկայացված են ստորև․