Մասնագիտական ուսուցում և աշխատանք՝ 2016, 2020 և 2022 թթ․ ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։
Զբաղվածություն և մասնագիտական կողմնորոշում
Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության ոլորտում ծառայությունները մատուցվում են պետական լիազոր մարմինների կողմից՝ գործող օրենսդրության շրջանակում։ Համապատասխան ստորաբաժանումները իրականացնում են գործազուրկ անձանց հաշվառում, աշխատանքի տեղավորման աջակցություն, մասնագիտական վերապատրաստման ծրագրեր և աշխատաշուկայի կարգավորման միջոցառումներ՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
Զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման ծրագրեր
Գործում է զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։
Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝
- մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,
- աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
- մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։