Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրանտների իրազեկման ուղեցույց
ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ
ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ
«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը ԵԱՏՄ երկրներում օրինական աշխատանքի տեղավորման համար է:
«Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածը ԵԱՏՄ երկրներում աշխատանքի տեղավորման պաշտոնական հավելվածն է։ Հավելվածի միջոցով հնարավոր է՝
v աշխատանք փնտրել,
v ստուգել երկիր մուտքի սահմանափակումները,
v գնել օդային և երկաթուղային տրանսպորտի տոմսեր,
v փնտրել բնակարան աշխատանքի երկրում,
v ստանալ հասանելիություն աշխատանքի տեղավորման հետ կապված թվային ծառայություններին,
v ստուգել աշխատանքի թույլտվությունները,
v կատարել դրամական փոխանցումներ արտասահման,
v գնել կամավոր առողջության ապահովագրության պոլիս,
v պատվիրել նոտարական վավերացում ունեցող թարգմանչական փաստաթղթեր,
v ձևակերպել բանկային քարտ,
v ձևակերպել ռուսական հեռահաղորդակցության օպերատորի SIM քարտ,
v հանձնել փորձնական քննություն՝ արտոնագիր / ժամանակավոր բնակության թույլտվություն / Ռուսաստանի Դաշնությունում կացության քարտ ստանալու համար:
Հավելվածն առաջարկում է այն քայլերը, որոնք օտարերկրյա քաղաքացին (միգրանտը) պետք է ձեռնարկի սահմանին և այն հատելուց հետո (օգնական ծառայություն), ինչպես նաև պարունակում է ավելի քան 30 տարբեր պետական/առևտրային ծառայություններ և օգտակար ֆունկցիոնալություն, ինչը հեշտացնում է Ռուսաստանի Դաշնությունում կամ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրանտի օրինական աշխատանքի տեղավորման և հարմարման (ադապտացիայի) գործընթացը:
Օգտատերերին հասանելի են ընտրված երկրում աշխատանքի վերաբերյալ կանոնակարգերը և հաճախ տրվող հարցերը: Հավելվածը պարունակում է նաև բոլոր լիազոր մարմինների հասցեները: Հարմարության համար «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը թարգմանվել է ԵԱՏՄ երկրների լեզուներով։ Այժմ հարթակին միացված են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ազգային բաղադրիչները։ Բջջային հավելվածը հասանելի է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների համար։
Հավելվածը կարելի է ներբեռնել https://www.ekeng.am/hy/work_in_eaeu կայքի միջոցով։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՍՏԱՑՈՒՄ
v ՀՀ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալելու համար ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիները (բացառությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների) պետք է ստանան աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ։
v Աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է առցանց՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից շահագործվող workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ Հարթակ) միջոցով։ Ընդ որում դիմումը ներկայացվում է ոչ թե օտարերկրյա քաղաքացու, այլ նրա գործատուի կողմից։
v Հարթակում հայտ ներկայացնելու առաջին քայլը դա գործատուի գրանցումն է։ Հարթակի շրջանակում գործատու է համարվում ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձը, կամ ֆիզիկական անձի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու նպատակով գրանցվող ` ինքնուրույն հարկ վճարող ֆիզիկական անձը: Գործատու իրավաբանական անձի (ընկերության, կազմակերպության, հիﬓարկության և այլն) գրանցումը Հարթակում կարող է իրականացնել ﬕայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում որպես գործատուի գործադիր մարﬓի ղեկավար նշված անձը։
v Գործատուն Հարթակում դիմումը ներկայացնում է երկու ընթացակարգերով՝ աշխատանքի թույլտվության և բացառությունների։ Աշխատանքի թույլտվության բացառությունների ցանկը սահմանված է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183150 ) և ՀՀ կառավարության 12․05․2016թ-ի թիվ 493-Ն որոշմամբ /տես՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=158550 /
v Գործատուն գրանցվելուց հետո ներկայացնում է թափուր աշխատատեղի նկարագիրը և դիմում՝ այդ աշխատատեղը օտարերկրացի աշխատողով համալրելու վերաբերյալ։ Գործատուն դիմումը պետք է ներկայացնի մինչև օտարերկրացու՝ ՀՀ տարածքում գտնվելու/ բնակվելու ժամկետի ավարտը /ՀՀ մուտքի վիզայի ռեժիմի դեպքում՝ ՀՀ ժամանելու օրվանից մինչև 120 օր, առանց մուտքի վիզայի ռեժիմի դեպքում՝ 180 օր մեկ տարվա ընթացքում (ԻԻՀ և ՉԺՀ քաղաքացիների պարագայում՝ 90 օր՝ 180 օրվա ընթացքում)/։
v Եթե գործատուն դիմումը ներկայացրել է օտարերկրացու ՀՀ տարածքում օրինական գտնվելու/բնակվելու ժամկետի ավարտից հետո, ապա օտարերկրացին ենթակա կլինի վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում թույլ տալու համար։ Վարչական տուգանքի չափը կազմում է 50․000-100․000 ՀՀ դրամ։
v Օտարերկրացու կողմից գործատուին ներկայացվում են մի շարք փաստաթղթեր, որոնք գործատուն դիմումի հետ միասին կցում է Հարթակ։ Այդ փաստաթղթերն են՝ օտարերկրացու անձնագիրը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, սահմանված ձևաչափի գունավոր լուսանկար, պետական տուրքի վճարման անդորրագիրը /պետական տուրքի չափը կազմում է 105․000ՀՀ դրամ, մոտ 250 ԱՄՆ դոլլար/
v Հարթակի միջոցով աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ դիմումը հարթակ մուտքագրելու օրվանից 30 օրվա ընթացքում։
v Գործատուն Հարթակում օտարերկրացու համար բացում է առանձին օգտահաշիվ, որտեղ ամրագրվում է նաև օտարերկրացու էլեկտրոնային փոստը։ Օգտահաշվի միջոցով օտարերկրացին ստանում է տեղեկատվություն Հարթակում մուտքագրված վարույթի ընթացքի, ինչպես նաև կայացված որոշման /դրական որոշման դեպքում նաև տպագրված քարտի/ վերաբերյալ։ Օտարերկրացին տեղեկատվությունը ստանում է նաև այդ օգտահաշվում նշված էլեկտրոնային փոստին ստացված հաղորդագրությունների միջոցով։
v Օտարերկրացու օգտահաշիվը հնարավորություն է տալիս ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք ստանալու, ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ժամանակավոր կացության քարտը կորցնելու դեպքում այն նորով փոխարինելու դիմումներ ներկայացնելու, ինչպես նաև «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով և սույն որոշմամբ նախատեսված այլ գործողություններ իրականացնելու համար /տես՝ ՀՀ կառավարության 16․12․2021թ-ի թիվ 2087-Ն որոշմամբ սահմանված 2-րդ հավելված https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189789 /:
v Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացու հետ գործատուն պարտավոր է կացության կարգավիճակի ժամկետով կնքել աշխատանքային պայմանագիր՝ կացության կարգավիճակը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում /տես «Օտարերկրացիների մասին» օրենք https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183150 /։
v Գործատուի կողմից սահմանված ժամկետում աշխատանքային պայմանագիր չկնքելու պարագայում օտարերկրացուն տրված կացության կարգավիճակը կարող է ճանաչվել ուժը կորցրած։ Կացության կարգավիճակն ուժը կորցնելու պարագայում օտարերկրացին հայտնվում է անօրինական կարգավիճակում և նրա նկատմամբ լիազոր մարմնի կողմից կարող է սկսվել ՀՀ տարածքից դատական կարգով արտաքսման վարույթ / տես «Օտարերկրացիների մասին» օրենք https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183150 /։
v Եթե օտարերկրացին Հարթակի միջոցով արդեն ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ և շարունակում է աշխատել նույն գործատուի մոտ, ապա կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը Հարթակ է ներկայացնում հենց օտարերկրացին՝ հարթակում առկա իր օգտահաշվի միջոցով՝ ոչ շուտ քան գործող ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտից 60 օր առաջ և ոչ ուշ, քան 30 օր առաջ։ Այլ գործատուի մոտ աշխատելու պարագայում երկարաձգման դիմումը ներկայացնում է գործատուն՝ պահպանելով վերը նշված ժամկետները /տես՝ ՀՀ կառավարության 16․12․2021թ-ի թիվ 2087-Ն որոշմամբ սահմանված 2-րդ հավելված https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189789։
v workpermit.am Հարթակը հնարավորություն է տալիս դիմել աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անգամ այն պարագայում, երբ օտարերկրացին գտնվում է ՀՀ տարածքից դուրս։ Սա լավագույն հնարավորություն է սկզբում դիմել և ստանալ կացության կարգավիճակ, որից հետո օտարերկրացին արդեն կարող է ժամանել ՀՀ և ստանալ իր կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթն ու կնքել աշխատանքային պայմանագիրը։
v Ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ /տես «Օտարերկրացիների մասին» օրենք https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183150:
v Հարթակի հետ կապված հարցերի դեպքում օտարերկրացին առավել մանրամասն տեղեկատվություն կարող է ստանալ workpermit.am Հարթակում տեղադրված Ուղեցույցների միջոցով, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով՝ workpermit@gov.am էլեկտրոնային փոստով։
Ոլորտի մասով լիազորված պետական կառավարման համակարգի մարմինը ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն է․
Հասցե՝ 0054, ք․ Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
Էլ.փոստ՝ mcs@gov.am
Պաշտոնական կայք՝ https://migration.am
Հեռ. +374 11 37 10 08
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող աշխատանք փնտրող և գործազուրկ անձանց զբաղվածությունը կարգավորվում է «Զբաղվածության մասին» օրենքով։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։ Միասնական սոցիալական ծառայության կողմից զբաղվածության ոլորտում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
v խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ,
v մասնագիտական կողմնորոշում և կարիերայի ուղղորդում,
v աշխատանքի տեղավորման միջնորդություն,
v աշխատանքի տեղավորում զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկելու միջոցով։
Նշված ծառայությունների տրամադրումն անվճար է։
https://workforall.am ինչպես նաև https://e-work.am հարթակները հնարավորություն են տալիս ծանոթանալու Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերին, դիմելու գործատուներին աշխատանքի տեղավորման նպատակով, ստեղծել աշխատանքային ինքնակենսագրականներ (CV):
Միասնական սոցիալական ծառայության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://socservice.am կայքի միջոցով։
Ծառայություններից օգտվելու համար աշխատանք փնտրող կամ գործազուրկ անձը պետք է դիմի իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն առկա է հետևյալ հղմամբ՝ https://socservice.am/offices ։
Միասնական սոցիալական ծառայության՝
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան Նալբանդյան 13
Թեժ գիծ՝ 114
Էլ․ փոստ՝ info@socservice.am
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ)
v Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են գրավոր կերպով կնքված աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով (հրաման):
v Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:
v Փորձաշրջանի ժամկետը աշխատանքային պայմանագրում հիմնականում սահմանվում է մինչև երեք ամիս: Նախքան փորձաշրջանի ժամկետի լրանալը աշխատանքային պայմանագիրը հնարավոր է լուծել՝ առնվազն 3 օր առաջ ծանուցելով:
v Աշխատանքի ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները:
Աշխատանքի էական պայմաններն են՝ աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային գործառույթները, աշխատանքային պայմանագրի տեսակը գործատուի փոփոխումը։ Փոփոխելու դեպքում գործատուն պետք է գրավոր ծանուցի մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 49 օր առաջ, 15 տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ։
v Աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելիս, մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Համաձայնության դեպքում մյուս կողմը 7 օրվա ընթացքում պետք է ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին, որից հետո կնքվում է գրավոր համաձայնագիր:
v Աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետը լրանալու պատճառով լուծելիս, աշխատողը կամ գործատուն պետք է առնվազն 10 օր առաջ ծանուցի մյուս կողմին: Եթե ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
v Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը՝ առնվազն 30 օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին: Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:
v Գործատուն կարող է իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը՝ գործատուի լուծարման, աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման, աշխատողի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու, աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու, աշխատողի կողմից իրեն վերապահված պարտականությունները չկատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու, աշխատողի երկարատև անաշխատունակության, աշխատողի կողմից ոգելից խմիչքների թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու, աշխատողի` անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու, աշխատողի՝ պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելու, օտարերկրացու կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքերում:
v Աշխատողի հետ լրիվ վերջնահաշվարկը սովորաբար կատարվում է աշխատանքային պայմանագրի լուծման օրը:
v Աշխատաժամանակի նորմալ տևողությունը օրական 8 ժամ է, շաբաթական՝ 40: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումը), իսկ շաբաթվա ընթացքում 48 ժամից:[1]
v Համատեղությամբ աշխատողների ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել օրական 12 ժամից (ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումը):
v Արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը և յուրաքանչյուր ժամի համար պետք է վճարվի հավելում՝ ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:
v Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:
v Աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո աշխատողներին տրամադրվում է կես ժամից մինչև երկու ժամ ընդմիջում:
v Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Այն կարող է տրամադրվել նաև մասերով, որից առնվազն մեկ անգամը պետք է կազմի 10 աշխատանքային օր հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և 12 աշխատանքային օր՝ վեցօրյայի դեպքում:[2]
v Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ:
v Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումը սովորաբար կատարվում է արձակուրդն սկսելուց 3 օր առաջ:
v Հղիության և ծննդաբերության համար աշխատող կանանց տրամադրվում է 140 օր, 155 օր (բարդ ծննդաբերության դեպքում) և 180 օր (միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում) արձակուրդ:
v Երեխային փաստացի խնամող (մայր, հայր, խնամակալ) աշխատողին մինչև երեխայի երեք տարեկան դառնալը հատկացվող արձակուրդը կարելի է վերցնել ամբողջությամբ կամ մաս առ մաս:
v Աշխատողին ծանր, վնասակար աշխատանքներ կատարելու համար վճարվում է հավելում տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար՝ ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով:[3]
v Աշխատավարձը պետք է վճարվի յուրաքանչյուր ամսվա մինչև 15-րդ օրը:
v Աշխատողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ խրախուսման միջոցները՝
Ø շնորհակալության հայտարարում.
Ø միանվագ դրամական պարգևատրում.
Ø հուշանվերով պարգևատրում.
Ø լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
Ø կարգապահական տույժի հանում:
v Աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում կարող է կիրառվել կարգապահական տույժ (նկատողություն, խիստ նկատողություն, աշխատանքային պայմանագրի լուծում): Մինչ կարգապահական տույժի կիրառելը աշխատողից պահանջվում է խախտման մասին գրավոր բացատրություն: Մեկ ամսվա ընթացքում կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով:
v Գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության խախտման դեպքում անհրաժեշտ է դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
|
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔ |
ԱՐՁԱԿՄԱՆ ՆՊԱՍՏ |
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ |
|
գործատուի լուծարման |
Մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով |
Ոչ ուշ, քան 2 ամիս առաջ |
|
աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման |
||
|
աշխատողին նախկին աշխատանքում վերականգնման |
Նախապես չի ծանուցվում |
|
|
աշխատողի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու |
մինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով, 1-5 տարի՝ քսանհինգապատիկի, 5-10 տարի՝ երեսնապատիկի, 10-15 տարի՝ երեսունհինգապատիկ, 15 և ավելի՝ քառասունչորսապատիկի |
մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 49 օր առաջ, 15 տարուց ավելի աշխատողին՝ 60 օր առաջ |
|
աշխատողի երկարատև անաշխատունակության |
||
|
աշխատանքի Էական պայմանները փոփոխվելու |
||
|
աշխատողի՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու |
||
|
օտարերկրացու կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում |
|
3 օր առաջ |
Աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․
Սոցիալական թեժ գիծ՝ 114,
Պաշտոնական կայք՝ www.mlsa.am
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան Կառավարական 3 տուն,
Հեռախոս՝ 010 56 53 83,
Էլ․ փոստ՝ info@mlsa.am
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
v Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
v Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են յուրաքանչյուր մարդու ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից:
v Կառավարության 27.12.2001թ. N 1286 որոշմամբ հաստատված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է անկախ համապատասխան միջպետական (միջազգային) պայմանագրերի (համաձայնագրերի) առկայությունից` պետական պատվերի շրջանակներում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=167203 ):
Ցանկում ներառված են այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են տուբերկուլյոզը (բոլոր տեսակները), ՄԻԱՎ վարակը և այլն.
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի առկայության, ինչպես նաև տուբերկուլյոզի դեպքում բուժօգնությունը տրամադրվում է անվճար և ամբողջությամբ՝ ներառյալ պլանային բուժում:
v Օտարերկրյա քաղաքացիների անհետաձգելի հոգեբուժական բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է անվճար հիմունքներով (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=167203):
v ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է հիմք ընդունելով 29.05.2014թ. Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի Հավելված 30–ի 98-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190239 ) և «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81031),
6. Հանկարծակի սրված վիճակների և հիվանդությունների դեպքում, որոնք սպառնում են պացիենտի կյանքին կամ շրջապատողների առողջությանը, դժբախտ պատահարների, թունավորումների, վնասվածքների, ծննդաբերության և հղիության ընթացքում անհետաձգելի իրավիճակների դեպքում շտապ կամ անհապաղ բժշկական օգնությունը քաղաքացիներին ցուցաբերվում է առանց որևէ խոչընդոտի, անվճար և լրիվ ծավալով՝ ժամանակավոր բնակության պետության տարածքում, բուժկանխարգելիչ հաստատությունների (այսուհետ՝ ԲԿՀ) կողմից՝ անկախ կազմակերպչաիրավական ձևերից, գերատեսչական պատկանելությունից և նրանց սեփականության ձևերից: Սկսած այն պահից, երբ արդեն վերացվել է հիվանդի կյանքին կամ շրջապատողների առողջությանը սպառնացող վտանգը և հնարավոր է նրա տեղափոխությունը, բժշկական օգնության ցուցաբերումը իրականացվում է վճարովի հիմունքներով:
v «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի համաձայն՝ ժամանակավոր բնակության պետությունում քաղաքացիներին պլանային բժշկական օգնություն ցուցաբերվում է վճարովի հիմունքներով, ըստ պայմանագրային գների կամ գործող գնացուցակի փոխհաշվարկներ կատարելով: Պլանային բուժօգնության այս կամ այն տեսակի տրամադրման համար հիմք է հանդիսանում համապատասխան բժշկական փաստաթղթերի և բուժօգնության փաստացի արժեքի վճարման մասին ուղարկող երկրի երաշխիքային պարտավորության առկայությունը: Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում պլանային բուժօգնությունը ցուցաբերվում է բուժման կողմնորոշիչ արժեքից ոչ պակաս չափով կանխավճար իրականացնելուց հետո՝ ԲԿՀ-ի և պացիենտի կամ էլ նրան ներկայացնող իրավաբանական (ֆիզիկական) անձի միջև հետագա փոխհաշվարկ անցկացնելով: Առանձին դեպքերում, Կողմերի պայմանավորվածությամբ, ծանր հիվանդություններով տառապող անձանց պլանային խորհրդատվական և բուժախտորոշիչ օգնություն կարող է ցուցաբերվել այլ պայմաններով» ( https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81031 ),
v Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում օտարերկրյա քաղաքացիների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերին ու համաձայնագրերին համապատասխան,
v Հայաստանի Հանրապետությունում բնակության հատուկ կարգավիճակ ունեցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետական պատվերի շրջանակներում ԱԱՊ ծառայություններ են ստանում այն ԱԱՊ բժշկի մոտ, որին ընտրել են և ում մոտ սահմանված կարգով գրանցվել են` համաձայն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 29.08.1994թ. պայմանագրի,
v Օտարերկրյա քաղաքացիները կարող են գրանցվել իրենց փաստացի բնակության վայրի կամ աշխատավայրի մոտակա ԱԱՊ բժշկական կազմակերպությունում և վճարովի հիմունքներով, ըստ բժշկական կազմակերպության կողմից սահմանված գնացուցակի, օգտվել ԱԱՊ և առաջնային բուժօգնության այլ ծառայություններից, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենսդրությամբ:
v Ապաստան հայցողները ու նրանց ընտանիքների անդամները ընդգրկված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=195618),
v Փախստականի կարգավիճակ ունեցող անձը և նրա ընտանիքի անդամներն բժշկական ցուցման դեպքում անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար ուղեգիր կարող է տրամադրվել Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված պոլիկլինիկական կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների կողմից։ https://moh.am/images/legal-247.pdf ):
v Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները պետք է ունենան առողջապահական ապահովագրական ծառայություններ ստանալու հավաստագիր: Օտարերկրյա քաղաքացիների առողջապահական ապահովագրական ծառայություններ մատուցվում են մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից:
Տուբերկուլյոզի կասկածի դեպքում օտարերկրացին կարող է այցելել Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոն (Հասցե` Կոտայքի մարզ, Աբովյան, Արզնիի խճուղի, 10 շենք, hեռախոս` (+374 222)-2-02-22):
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կասկածի դեպքում օտարերկրացին կարող է այցելել Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն (Հասցե` ք. Երևան, Առնո Բաբաջանյան փող., 21 շենք, hեռախոս` (+374 10)-61-71-07, թեժ գիծ` 8424)։
Օտարերկրացիներին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցով՝
Պաշտոնական կայք՝ https://www.moh.am
Հասցե՝ Երևան 0010, Կառավարական տուն N 3,
Էլ փոստ՝ info@moh.am,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304
Տեղեկատվության պատասխանատու` հեռ. (+374 60) 80-80-03 /2301, էլ. փոստ՝ pr@moh.am
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԽԱԽԱՏՈՒՄՆԵՐ
Սանիտարահամաճարակային անվտանգության, բժշկական օգնության և սպասարկման, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և ՀՀ օրենքիների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նշված ոլորտներում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի խնդիրներն են։
Մասնավորապես, պետք է դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝
v եթե աշխատանքի ընդունվելիս չի կնքվել աշխատանքային պայմանագիր,
v եթե չեն վճարել վերջնահաշվարկը,
v եթե գործատուն չի տրամադրում ամենամյա հասանելիք արձակուրդը,
v եթե սահմանված աշխատաժամանակից ավելի աշխատելու դեպքում հավելյալ չեն վարձատրել,
v եթե գործատուն չի ապահովում առողջ և անվտանգ աշխատանքի պայմաններ,
v եթե կասկած կա, որ բժշկական կենտրոնը կամ պոլիկլինիկան կամ հիվանդանոցը կամ մասնագիտական կաբինետները կամ ստոմատոլոգիական կլինիկան չունեն համապատասխան լիցենզիա,
v եթե կասկած կա բժշկի որակավորման փաստի մասով,
v եթե հետազոտվելիս կամ բուժում նշանակելիս չի լրացվում բժշկական քարտը,
v եթե բուժումը նշանակելուց առաջ բժիշկը չի իրականացնում գործիքային կամ լաբորատոր հետազոտություն
v թե բժշկական օգնություն են ցուցաբերել առանց հիգիենիկ պայմանների պահպանման,
v եթե կրթական հաստատությունում նկատել եք հազացող ու փռշտացող անձանց, մանկապարտեզում երեխային քնեցրել են ոչ իր անկողնում
v եթե աղբահանությունը ժամանակին չի իրականացվում
v եթե լողավազանում կա ջրի որակի խնդիր, քլորի ուժեղ հոտ,
v եթե գեղեցկության սրահում գործիքները մաքուր չեն, ախտահանում չի կատարվում
v վերը թվարկված և նշված ոլորտներում իրավունքների խախտման և այլ խնդիրների առկայության դեպքում։
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատ՝
Հեռախոս՝
Ընդունարան՝ (+374 10) 650 553
Իրազեկման բաժին՝ (+374 10) 650 305
Թեժ գիծ՝ 81-07
Պաշտոնական կայք՝ https://www.hlib.am
Հասցե՝ Շենգավիթ վ/շ, Արարատյան 26
Էլ փոստ՝ info@hlib.am
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության ոլորտում հանրությունից ստացվող բողոքների ընդունման և դրանց հետագա ընթացք տալու կարգը՝ https://www.hlib.am/complaints/
Տարածքային կենտրոնների տվյալները՝ https://www.hlib.am/contact/
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
Հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ՝
v Հաղորդումները, անկախ իրավախախտումների կատարման կամ պատահարների առաջացման վայրից և ժամանակից, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունից, պարտադիր ենթակա են ընդունման ոստիկանության տարածքային մարմիններում։
v Հաղորդումների շուրջօրյա ընդունումն ու գրանցումն ապահովում են ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերը։
v Հայերենին չտիրապետելու դեպքում՝ հաղորդումն ընդունվում է հայերենին և այն օտար լեզվին տիրապետող, համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի մասնակցությամբ, որին տիրապետում է անձը: Հաղորդումը շարադրվում եք այն լեզվով, որին տիրապետում են, ինչին հաջորդում է արձանագրությունում թարգմանչի կատարած թարգմանության շարադրումը, որը հաստատվում է թարգմանչի կողմից: Այս դեպքում հաղորդումն ամրագրվում է միայն իրավասու ստորաբաժանումում կամ ոստիկանության տարածքային մարմնում հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության մեջ։
v Հաղորդումները գրանցվում են հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում, որոնց տրվում է հերթական հաշվառման համար։
v Հաղորդումն ընդունելիս՝ ոստիկանության իրավասու ծառայողը պարտավոր է անհապաղ տրամադրել կտրոն-ծանուցագիր, իսկ էլեկտրոնային եղանակով հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում՝ կտրոն-ծանուցագիրը ուղարկել էլեկտրոնային եղանակով։
v Հանցագործությունների մասին հաղորդումները քննարկվում և լուծվում են անհապաղ, իսկ վարույթ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում, իսկ պատահարի մասին հաղորդումները ստուգվում և որոշումներն ընդունվում են պատահարի վերաբերյալ հաղորդումը գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում:
Հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումները կարող են՝
- ոստիկանություն ներկայացվել զանգահարելով 1-02 հեռախոսահամարին կամ
դրանք ուղարկվել 102@police.am էլեկտրոնային փոստին կամ դիմել ոստիկանության տարածքային ստորաբաժանում։
Իսկ բողոքներ և առաջարկություններ լինելու դեպքում զանգահարել՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն 010-54-69-12, 010-54-69-14։
ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
v Ձերբակալման դեպքում իրավունքներն են՝
1) իմանալ ազատությունից զրկելու պատճառը.
2) պահպանելու լռություն.
3) ձերբակալված անձի կողմից ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.
4) հաղորդակցվելու և տեսակցելու փաստաբանի հետ.
5) ձերբակալված անձի պահանջով ենթարկվելու բժշկական զննման:
v Վերոնշյալ 1-ին կետի 3-5-րդ ենթակետերով սահմանված իրավունքները ծագում են հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք մուտք գործելու պահից, սակայն ոչ ուշ, քան ձերբակալված անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո 3 ժամը լրանալու պահից:
v Ձերբակալման դեպքում պարտավորություններն են՝
1) ենթարկվել ձերբակալումն իրականացնող անձի, հետաքննության մարմնի և վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին.
2) ենթարկվել անձնական խուզարկության.
3) ենթարկվել բժշկական զննման և մատնադրոշմման, ինչպես նաև լուսանկարվել և փորձաքննության համար հանձնել օրենսդրությամբ նախատեսված նմուշներ:
v Վերոնշյալ 1-ին կետով սահմանված իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով`
1) ձերբակալումն իրականացնող անձը պարտավոր է ձերբակալելուց անմիջապես հետո ձերբակալված անձին հասկանալի լեզվով բանավոր պարզաբանել իրեն ազատությունից զրկելու պատճառը, ինչպես նաև իր իրավունքներն ու պարտականությունները.
2) հետաքննության մարմինը կամ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք բերելուց հետո անհապաղ ձերբակալված անձին տրամադրել իր իրավունքների և պարտականությունների ցանկը, ապահովել իր գտնվելու վայրի մասին իր կողմից ընտրած անձին տեղեկացնելը և փաստաբան հրավիրելը, պահանջի դեպքում ապահովել ձերբակալված անձի բժշկական զննումը, չխոչընդոտել փաստաբանի հետ տեսակցելը և հաղորդակցվելը:
v Վերոնշյալ 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումը վարույթն իրականացնող մարմնի վերադասի համաձայնությամբ կարող է հետաձգվել առավելագույնը 12 ժամով, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման:
v Վերոնշյալ 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված իրավունքի իրականացման հետաձգման մասին անհապաղ գրավոր հայտնվում է ձերբակալված անձին, ինչպես նաև կազմվում է առանձին որոշում` դրանում շարադրելով այդ իրավունքի իրականացումը հետաձգելու պատճառները:
v Եթե ձերբակալված անձը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա իր ձերբակալման դեպքում անազատության մեջ պահելու հիմքերի և վայրի մասին վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է ձերբակալված անձի քաղաքացիության, իսկ չունի քաղաքացիություն, ապա իր մշտական բնակության պետությանը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձը ապաստան հայցող է կամ փախստական: Այդ մասին ձերբակալված անձը սեղմ ժամկետում գրավոր տեղեկացվում է: Եթե ձերբակալված անձի քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցիչը ցանկություն է հայտնել հաղորդակցվել կամ տեսակցել իրեն, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել դրա իրականացումը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձը ապաստան հայցող է կամ փախստական:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
· Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանը
Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
· Պաշտպանի գործունեության անկախությունը
Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթակա չէ որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի։ Պաշտպանի գործունեությանը միջամտությունը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
· Պաշտպանին դիմելու իրավունքը
Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունք:
Պաշտպանին կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ։ Եթե կարծում եք, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պաշտոնատար անձը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող, հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունը խախտել է Ձեր իրավունքը կամ կազմակերպությունների կողմից խախտվել են ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքներն ու ազատությունները, ապա կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
Ինչպե՞ս դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
Բողոքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվում է գրավոր կամ բանավոր կարգով: Անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես փոստային եղանակով, այնպես էլ Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով և առցանց ձևաչափով:
Բանավոր բողոքները կարող են ներկայացվել Պաշտպանի թեժ գծի 116 կամ +37496116100 հեռախոսահամարին զանգահարելու, Պաշտպանի աշխատակազմ ներկայանալու կամ պետական մարմին Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների այցի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում:
Գրավոր բողոքը պետք է լինի ստորագրված` ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ: Բողոքի համար որևէ այլ հատուկ ձև չի սահմանվում:
Գրավոր բողոքը կարող է ներկայացվել փոստի միջոցով՝ քաղաք Երևան, Պուշկինի 56ա հասցեով: Գրավոր բողոքն առցանց կարող է ուղարկվել ombuds@ombuds.am էլ. փոստի հասցեով կամ +37496116100 հեռախոսահամարի Whatsapp/Viber հավելվածներին:
Բողոքի բովանդակությունից պետք է պարզ լինի, թե որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի կողմից է խախտվել բողոք ներկայացրած անձի իրավունքը: Եթե դիմողն ունի գործի պարզաբանման և լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կամ բողոք հասցեագրելու համար որևէ վճար կամ պետական տուրք նախատեսված չէ:
Օտարերկրացիների և միգրանտների իրավունքների, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների վերաբերյալ մանրամասն խորհրդատվություն ստանալու նպատակով կամ իրավունքների ենթադրյալ խախտման դեպքում կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին.
Հասցե՝ Պուշկինի 56ա, Երևան, Հայաստան
Հեռ.՝ թեժ գիծ 116, Whatsapp/Viber +37496116100
Էլ. փոստի հասցե՝ ombuds@ombuds.am
Մարզային ստորաբաժանումներ՝
Սյունիքի մարզային ստորաբաժանում
Հասցե՝ քաղաք Կապան, Թումանյան 8
Հեռ. +374 285 2 01 16
Շիրակի մարզային ստորաբաժանում
Հասցե՝ քաղաք Գյումրի, Գորկու փող․ 72/1 շենք, բն․ 1
Հեռ. +374 312 4 19 81
Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում
Հասցե՝ քաղաք Գավառ, Կենտրոնական հրապարակ 4
Հեռ. +374 264 30 116
Տավուշի մարզային ստորաբաժանում
Հասցե՝ քաղաք Իջևան, Անկախության փող․, 9 շենք
Հեռ. +374 263 40 116
Լոռու մարզային ստորաբաժանում
Հասցե՝ քաղաք Վանաձոր, Վարդանանց փողոց, շենք 33, տարածք 1
Հեռ. +374 55 065 116
[1] Առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների համար սահմանված են աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկություններ ՀՀ կառավարության 2007թ.-ի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ:
[2] Ամենամյա լրացուցիչ և երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանված է համապատասխանաբար ՀՀ կառավարության N 1384-Ն և N 1599-Ն որոշումներով (ընդ. է 11.08.2005թ.):
[3] Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը սահմանված են ՀՀ կառավարության 2010թ.-ի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշմամբ: