Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց

Screenshot 2026 03 26 181353ջձւևւ

Տնային պայմաններում խնամքի ծառայությունները ներառում են կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական, խորհրդատվական աջակցություն, ինչպես նաև հատուկ (մասնագիտացված) խնամքի ծառայություն։ 

Օգտվելու նպատակով՝ շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Անհրաժեշտ է ներկայացնել՝

1) անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,

2) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը,

3) հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում նաև՝ բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքը,

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 26-ի 69-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի 55-Ն համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան բժշկական քարտը՝ համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից,

5) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք։

Հատուկ (մասնագիտացված) խնամք ստանալու համար անձը վերը թվարկված փաստաթղթերից բացի պետք է ներկայացնի նաև`

1) քաղվածք անձի հիվանդության պատմագրից կամ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության կողմից շարունակական հսկողության մեջ գտնվող հոգեկան առողջության կամ մտավոր խնդիր ունեցող անձի ամբուլատոր բժշկական քարտից,

2) դիմումն անձի խնամակալի ներկայացնելու դեպքում՝ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը և խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը։