Հայտարարություններ

Հարցազրույց՝ քաղ․ ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար

ապրիլի 24, 2023

Հայտարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է հարցազրույց՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետի (ծածկագիրը` 10-32.4-Մ6-3) թափուր պաշտոնը համալրելու համար վարկանիշային ցուցակի 6-10-րդ համարներում գրանցված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 11.00-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական տուն N 3)։

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

  1. Անձնագիր (ՀԾ համարանիշ)
  2. Դիպլոմ
  3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  4. Արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք։

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարույր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և  կանանց հիմնահարցերի բաժնի  մասնագետի (ծածկագիրը` 10-32.4-Մ6-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, մասնագիտական գիտելիքների, կոմպետնցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:

Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական տուն N 3։

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2023 թվականի մայիսի 24-ը։

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-58-37-51 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@mlsa.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Պաշտոնի անձնագիր