ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV) - ԲԻԶՆԵՍ - ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ
հոկտեմբերի 24, 2023
Հայաստան, «Աշխատանքի էլեկտրոնային բորսա»
EFSD դրամաշնորհ
Առաջադրանքի անվանումը՝ Գործատուների և աշխատանք փնտրողների հաար հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական հարթակի մշակում, թեստավորում, տեղադրում և ներդնում (Առաջադրանք)
Հղման համար՝ EFSD-ELE-CS/2/2023_2
Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (EFSD) միջոցներից 518 000 (հինգ հարյուր տասնութ հազար) ԱՄՆ դոլարի չափով «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» Ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար և նպատակ ունի վերնշյալ Դրամաշնորհի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են բիզնես վերլուծություն գործատուներին և աշխատանք փնտրողներին հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական հարթակի մշակման, թեստավորման, տեղադրման և ներդրման առաջադրանքի շրջանակներում: Նշված խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում է ներգրավել բիզնես վերլուծաբանի։ Առաջադրանքի իրականացման մանրամասն տեխիկական առաջադրանքը (ՏԱ) կցվում է հետաքրքրվածության ներկայացման սույն հարցմանը։
Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 88 աշխատանքային օր է։
Ծառայությունների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի նոյեմբերի 15-ին։
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, որպես Ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ»), հրավիրում է որակավորված անհատ խորհրդատուների («Անհատ խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրվածությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է տրամադրեն փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք կփաստեն, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները կատարելու համար:
Որակավորման պահանջներն են.
· Բակալավրի կամ մագիստրոսի կոչում վերլուծության, բիզնես վերլուծության, ՏՏ կամ հարակից ոլորտում,
· Ծրագրային ապահովման մշակման կամ հարակից ոլորտում բիզնեսի վերլուծության առնվազն 5 տարվա փորձ,
· ՏՏ համակարգերի ֆունկցիոնալության մեջ առկա խոչընդոտները վերլուծելու և հայտնաբերելու հմտություններ,
· Ժամանակակից ՏՏ լուծումների և տեխնոլոգիաների իմացություն (Jira, Asana, Gitlab, Trello, Confluence, Gliffy, Figma, Miro),
· Օգտատերերի պատմությունների և էպիկական սցենարների մշակման փորձ,
· Բացառիկ վերլուծական և կոնցեպտուալ մտածողության հմտություններ,
· Շահագրգիռ կողմերի հետ ազդելու և սերտորեն աշխատելու կարողություն,
· Բիզնես գործընթացների մոդելավորման, լուծումների նախագծման և դրանց համակարգման փորձ, մշակված լուծումները ցուցադրելու համար մանրամասն հաշվետվություններ ստեղծելու և շնորհանդեսներ վարելու փորձ,
· Հայաստանի Հանրապետությունում կամ ԵԱՏՄ և ԵՄ երկրներում առնվազն 2 ՏՏ ծրագրի հաջող կառավարում վերջին 5 տարիների ընթացքում (2018-2023 թթ.)։
«Կարճ ցուցակում» ընդգրկվելու ընտրության չափանիշները՝
· տեղեկատվական համակարգերի կամ հարթակների ստեղծման ծրագրերի կառավարման ընդհանուր որակավորում և փորձ (առավելագույնը՝ 40 միավոր),
· Պետական հատվածում տեղեկատվական համակարգերի կամ հարթակների ստեղծման համար նախագծերի կառավարման ոլորտում հատուկ որակավորում և փորձ (առավելագույնը՝ 60 միավոր):
Նվազագույն անցողիկ միավորը` 70
Անհատական խորհրդատուն կընտրվի Անհատական խորհրդատուի ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գնումների ընթացակարգերում (փոփոխվել է 2018թ. նոյեմբերին) (https://efsd.org/en/about/documents/policies_and_procedures/ )։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ Հայաստան, Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 68, +(374-11) 50 18 06, աշխատանքային ժամերին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00։
Անգլերեն, ռուսերեն կամ հայերեն լեզուներով հետաքրքրվածության հայտերը պետք է գրավոր հանձնվեն ստորև նշված հասցեին՝ անձամբ կամ էլեկտրոնային փոստով մինչև 2023 թվականի նոյեմբերի 7-ը: Նամակի վենագիրը՝ EFSD-ELE-CS/2/2023_2_բիզնես վերլուծաբանի համար հետաքրքրվածության ներկայացում:
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ
Հայաստան, Երևան 0069 , Կարապետ Ուլնեցի 68
Անահիտ Պարզյան, տնօրեն
Հեռ․՝ +(374-11) 50-18-06
Էլ. փոստ՝ info@nork.am
Ստացողի պաշտոնական վեբ կայք՝ www.nork.am, www.nork.am/en/
ԿԶԵԲ պաշտոնական վեբ կայք՝ https://efsd.org
Հետաքրքրվածության հայտի հայերեն փաթեթը