Հայտարարություններ

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV) ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

նոյեմբերի 21, 2023

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV)

 (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

 

Հայաստան, «Աշխատանքի էլեկտրոնային բորսա»

EFSD դրամաշնորհ

 

Առաջադրանքի անվանումը՝ Գործատուների և աշխատանք փնտրողների հաար հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական հարթակի մշակում, թեստավորում, տեղադրում և ներդնում (Առաջադրանք)

Հղման համար՝ EFSD-ELE-CS/2/2023_10

Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (EFSD) միջոցներից 518 000 (հինգ հարյուր տասնութ հազար) ԱՄՆ դոլարի չափով «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» Ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար և նպատակ ունի վերնշյալ Դրամաշնորհի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են հարթակի օգտվողների ուսուցում գործատուներին և աշխատանք փնտրողներին հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական ​​հարթակի մշակման, թեստավորման, տեղադրման և ներդրման առաջադրանքի շրջանակներում: Նշված խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում է ներգրավել դասընթացավարի։ Առաջադրանքի իրականացման մանրամասն տեխիկական առաջադրանքը (ՏԱ) կցվում է հետաքրքրվածության ներկայացման սույն հարցմանը։

Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 5 աշխատանքային օր է։

Ծառայությունների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 20-ին։

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, որպես Ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ»), հրավիրում է որակավորված անհատ խորհրդատուների («Անհատ խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրվածությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է տրամադրեն փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք կփաստեն, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները կատարելու համար:

Որակավորման պահանջներն են.

      Բակալավրի/մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում

      Տեղեկատվական համակարգերի կամ հարթակների շահագործման ոլորտում կադրերի պատրաստման ավելի քան 3 տարվա փորձ

      Microsoft Office-ի հետ աշխատելու փորձ (Word, Excel, PowerPoint, Outlook, Forms):

      Ուսուցման ամբողջական ցիկլը տիրապետելու ունակություն

      Ավանդական և ժամանակակից ուսուցման մեթոդների, գործիքների և տեխնիկայի իմացություն

      Փորձ SurveyMonkey-ի կամ ցանկացած այլ հետազոտական ​​հարթակի հետ

      Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) հետ կապված փորձ

      JIRA-ի և Confluence-ի հետ աշխատելու հմտություններ

      Գերազանց միջանձնային, հաղորդակցման (բանավոր և գրավոր) և ուսումնասիրելու հմտություններ

      Գրագետ խոսք, դրդելու և համոզելու կարողություն

      Տարբեր լսարաններին բարդ տեղեկատվություն ներկայացնելու կարողություն:

 «Կարճ ցուցակում» ընդգրկվելու ընտրության չափանիշները՝

·         տեղեկատվական համակարգերի կամ հարթակների օգտվողների ուսուցման ընդհանուր որակավորում և փորձ (առավելագույնը՝ 40 միավոր),

·         Պետական հատվածում տեղեկատվական համակարգերի կամ հարթակների օգտվողների ուսուցման հատուկ որակավորում և փորձ (առավելագույնը՝ 60 միավոր):

Նվազագույն անցողիկ միավորը` 70

Անհատական ​​խորհրդատուն կընտրվի Անհատական ​​խորհրդատուի ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գնումների ընթացակարգերում (փոփոխվել է 2018թ. նոյեմբերին) (https://efsd.org/en/about/documents/policies_and_procedures/

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ Հայաստան, Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 68, +(374-11) 50 18 06, աշխատանքային ժամերին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00։

Անգլերեն, ռուսերեն կամ հայերեն լեզուներով հետաքրքրվածության հայտերը պետք է գրավոր հանձնվեն ստորև նշված հասցեին՝ անձամբ կամ էլեկտրոնային փոստով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 5-ը: Նամակի վենագիրը՝ EFSD-ELE-CS/2/2023_10_Դասընթացավարի համար հետաքրքրվածության ներկայացում:

 

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ

Հայաստան,  Երևան 0069 , Կարապետ Ուլնեցի 68

Անահիտ Պարզյան, տնօրեն

Հեռ՝ +(374-11) 50-18-06

Էլ. փոստ՝ info@nork.am

Ստացողի պաշտոնական վեբ կայք՝ www.nork.am, www.nork.am/en/

ԿԶԵԲ պաշտոնական վեբ կայք՝ https://efsd.org

 

Հետաքրքրվածության հայտի հայերեն տարբերակը

Հետաքրքրվածության հայտի ռուսերեն տարբերակը

Հետաքրքրվածության հայտի անգլերեն տարբերակը