Հայտարարություններ

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՄԲԱԳԻՐ

նոյեմբերի 21, 2023

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV)

 (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

 

Հայաստան, «Աշխատանքի էլեկտրոնային բորսա»

EFSD դրամաշնորհ

 

Առաջադրանքի անվանումը՝ Գործատուների և աշխատանք փնտրողների համար հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական հարթակի մշակում, թեստավորում, տեղադրում և ներդնում (Առաջադրանք)

Հղման համար՝ EFSD-ELE-CS/2/2023_12

Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (EFSD) միջոցներից 518 000 (հինգ հարյուր տասնութ հազար) ԱՄՆ դոլարի չափով «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» Ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար և նպատակ ունի վերնշյալ Դրամաշնորհի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են հարթակի տեխնիկական փաստաթղթերի մշակում գործատուներին և աշխատանք փնտրողներին հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական ​​հարթակի մշակման, թեստավորման, տեղադրման և ներդրման առաջադրանքի շրջանակներում: Նշված խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում է ներգրավել տեխնիկական խմբագրի։ Առաջադրանքի իրականացման մանրամասն տեխիկական առաջադրանքը (ՏԱ) կցվում է հետաքրքրվածության ներկայացման սույն հարցմանը։

Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 15 աշխատանքային օր է։

Ծառայությունների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 20-ին։

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, որպես Ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ»), հրավիրում է որակավորված անհատ խորհրդատուների («Անհատ խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրվածությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է տրամադրեն փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք կփաստեն, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները կատարելու համար:

Որակավորման պահանջներն են.

·         Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն։

·         Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների ոճաբանության իմացություն և այդ գիտելիքները աշխատանքում ճիշտ կիրառելու կարողություն։

·         Ավելի քան 2 տարվա աշխատանքային փորձ որպես տեխնիկական խմբագիր։

·         Փորձ բովանդակության մշակման, քոփիռայթինգի կամ հարակից ոլորտում:

·         Տեխնիկական լսարանի համար հեշտ ըմբռնելի ձեռնարկներ կամ փաստաթղթեր գրելու փորձ:

·         Բազմաթիվ աղբյուրների օգտագործմամբ հետազոտություն անցկացնելու փորձ:

·         Microsoft Office-ի գերազանց իմացություն և առցանց քերականական ստուգիչների իմացություն:

·         Ցանկացած այլ համապատասխան ծրագրաշարի/գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

·         Վերջին 5 տարիների ընթացքում (2018-2023թթ.) Հայաստանի Հանրապետությունում կամ ԵԱՏՄ-ի և ԵՄ երկրներում առնվազն 2 նախագծի հաջող իրականացում` որպես տեխնիկական խմբագիր:

 «Կարճ ցուցակում» ընդգրկվելու ընտրության չափանիշները՝

·         տեղեկատվական համակարգերի կամ հարթակների տեխնիկական փաստաթղթրի մշակման ընդհանուր որակավորում և փորձ (առավելագույնը՝ 40 միավոր),

·         Պետական հատվածում տեղեկատվական համակարգերի կամ հարթակների տեխնիկական փաստաթղթրի մշակման հատուկ որակավորում և փորձ (առավելագույնը՝ 60 միավոր):

Նվազագույն անցողիկ միավորը` 70

Անհատական ​​խորհրդատուն կընտրվի Անհատական ​​խորհրդատուի ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գնումների ընթացակարգերում (փոփոխվել է 2018թ. նոյեմբերին) (https://efsd.org/en/about/documents/policies_and_procedures/

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ Հայաստան, Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 68, +(374-11) 50 18 06, աշխատանքային ժամերին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00։

Անգլերեն, ռուսերեն կամ հայերեն լեզուներով հետաքրքրվածության հայտերը պետք է գրավոր հանձնվեն ստորև նշված հասցեին՝ անձամբ կամ էլեկտրոնային փոստով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 5: Նամակի վերնագիրը՝ EFSD-ELE-CS/2/2023_12_Տեխնիկական խմբագրի համար հետաքրքրվածության ներկայացում:

 

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ

Հայաստան,  Երևան 0069 , Կարապետ Ուլնեցի 68

Անահիտ Պարզյան, տնօրեն

Հեռ՝ +(374-11) 50-18-06

Էլ. փոստ՝ info@nork.am

Ստացողի պաշտոնական վեբ կայք՝ www.nork.am, www.nork.am/en/

ԿԶԵԲ պաշտոնական վեբ կայք՝ https://efsd.org

 

Հետաքրքրվածության հայտի հայերեն տարբերակը

Հետաքրքրվածության հայտի ռուսերեն տարբերակը

Հետաքրքրվածության հայտի անգլերեն տարբերակը