ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV) FRONTEND ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ
նոյեմբերի 02, 2023
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV)
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)
Հայաստան, «Աշխատանքի էլեկտրոնային բորսա»
EFSD դրամաշնորհ
Առաջադրանքի անվանումը՝ Գործատուների և աշխատանք փնտրողների հաար հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական հարթակի մշակում, թեստավորում, տեղադրում և ներդնում (Առաջադրանք)
Հղման համար՝ EFSD-ELE-CS/2/2023_5
Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (EFSD) միջոցներից 518 000 (հինգ հարյուր տասնութ հազար) ԱՄՆ դոլարի չափով «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» Ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար և նպատակ ունի վերնշյալ Դրամաշնորհի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են ծրագրային ապահովման մշակում գործատուներին և աշխատանք փնտրողներին հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական հարթակի մշակման, թեստավորման, տեղադրման և ներդրման առաջադրանքի շրջանակներում: Նշված խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում է ներգրավել Frontend ծրագրավորողի։ Առաջադրանքի իրականացման մանրամասն տեխիկական առաջադրանքը (ՏԱ) կցվում է հետաքրքրվածության ներկայացման սույն հարցմանը։
Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 66 աշխատանքային օր է։
Ծառայությունների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 2-ին։
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, որպես Ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ»), հրավիրում է որակավորված անհատ խորհրդատուների («Անհատ խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրվածությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է տրամադրեն փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք կփաստեն, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները կատարելու համար:
Որակավորման պահանջներն են.
● Բակալավրի աստիճան (BSc/BA) համակարգչային գիտության կամ հարակից ոլորտում:
● ՏՏ արտադրանքի նախագծման հիմնական սկզբունքների իմացություն:
● HTML, CSS, React.js, AngularJS լեզուների իմացություն։
● Սոցիալական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
● Վերջին 5 տարիների ընթացքում (2018-2023թթ.) Հայաստանի Հանրապետությունում կամ ԵԱՏՄ և ԵՄ երկրներում առնվազն 2 նախագծի հաջող իրականացում որպես Front-end ծրագրավորող:
«Կարճ ցուցակում» ընդգրկվելու ընտրության չափանիշները՝
· տեղեկատվական համակարգերի կամ հարթակների ծրագրային ապահովման մշակման ընդհանուր որակավորում և փորձ (առավելագույնը՝ 40 միավոր),
· Պետական հատվածում տեղեկատվական համակարգերի կամ հարթակների ծրագրային ապահովման մշակման հատուկ որակավորում և փորձ (առավելագույնը՝ 60 միավոր):
Նվազագույն անցողիկ միավորը` 70
Անհատական խորհրդատուն կընտրվի Անհատական խորհրդատուի ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գնումների ընթացակարգերում (փոփոխվել է 2018թ. նոյեմբերին) (https://efsd.org/en/about/documents/policies_and_procedures/ )։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ Հայաստան, Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 68, +(374-11) 50 18 06, աշխատանքային ժամերին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00։
Անգլերեն, ռուսերեն կամ հայերեն լեզուներով հետաքրքրվածության հայտերը պետք է գրավոր հանձնվեն ստորև նշված հասցեին՝ անձամբ կամ էլեկտրոնային փոստով մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը: Նամակի վենագիրը՝ EFSD-ELE-CS/2/2023_5_Frontend ծրագրավորողի համար հետաքրքրվածության ներկայացում:
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ
Հայաստան, Երևան 0069 , Կարապետ Ուլնեցի 68
Անահիտ Պարզյան, տնօրեն
Հեռ․՝ +(374-11) 50-18-06
Էլ. փոստ՝ info@nork.am
Ստացողի պաշտոնական վեբ կայք՝ www.nork.am, www.nork.am/en/
ԿԶԵԲ պաշտոնական վեբ կայք՝ https://efsd.org
Հետաքրքրվածության հայտի հայերեն փաթեթը
Հետաքրքրվածության հայտի ռուսերեն փաթեթը
Հետաքրքրվածության հայտի անգլերեն փաթեթը