Հրավեր ՀԿ-ներին՝ մրցույթի հանձնաժողովում ընդգրկվելու համար
ապրիլի 23, 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմել և ընդգրկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի մայիսի 26-ին հայտարարված մրցույթի հանձնաժողովում։
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա, համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:
Հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ուղարկել hr@mlsa.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մայիսի 19-ը:
Դիմումում անհրաժեշտ է նշել`
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
3.Գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
4. Կազմակերպության կանոնադրությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին` 010 58 37 51 հեռախոսահամարով: