Հայտարարություններ

Մրցույթ՝ Ամփոփ վերլուծությունների բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

հունիսի 04, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության ամփոփ վերլուծությունների բաժնի փորձագետ ներգրավելու մասին

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության ամփոփ վերլուծությունների բաժնում.

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

 

1.  124.01.2024 «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ վարչապետի N 71-Ա որոշման համաձայն՝ նախարարության 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի հայտի կազմում, ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներից ստացված՝ ԱԺ պատգամավորների առաջարկությունների հիման վրա հայտի վերանայում (ըստ անհրաժեշտության), ամփոփում և սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,

2.    մասնակցում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության 2025 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանի կատարմանը՝ համագործակցելով հիմնական մասնագիտական ստորաբաժանումների հետ,

3.    մասնակցում է սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումների կազմմանը, ամփոփմանը և  սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,

4.    ՀՀ կառավարության 2025 թ. պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2025 թ. սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ Նախարարության իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծի ամփոփում, մշակում և սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,

5.    «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողով կողմից ընդունվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում նախարարության 2025 թ. բյուջեի հայտի հիման վրա «Քաղաքացու Բյուջե»-ի մշակում, ամփոփում և սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,

6.   ՀՀ 2024 թ. պետական բյուջեով հաստատված հատկացումների եռամսյակային բաշխվածությունների ամփոփում, մշակում և ներկայացում Ֆինանսների նախարարություն,

7.    մասնակցում է՝ ՀՀ կառավարության 25.02.2021 N 252-Լ «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» (այսուհետ՝ Աշխատակարգ)  որոշման Աշխատակարգի 8-րդ կետի համաձայն  յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը Կառավարության 18.11.2021 N 1902 –Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի միջոցառումների՝ հաջորդ տարվա (տարիների) համար նախատեսված միջոցառումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,

8.   մասնակցում է՝ Աշխատակարգի 93-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Նախարարությանը վերապահված գործունեության ոլորտների վերաբերյալ զեկույցի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվության մշակմանը,

9.   մասնակցում է՝ ամփոփ վերլուծությունների բաժնի աշխատաքներին՝ կատարելով նաև ընթացիկ հանձնարարականները։

 

  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև  2024 թվականի դեկտեմբերի 30-ը։

 

Բարձրագույն կրթություն, գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի` երեք տարվա աշխատանքային ստաժ, հանակարգչով աշխատելու ունակություններ, ծրագրերի մշակման, խնդրի լուծման, հաշվետվությունների մշակման, վերլուծության ունակություններ։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը

·    դիմում.

·    տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներիև աշխատանքայինու ունակություններ իտիրապետման տեսանկյունից   ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների)  պատճեները.

·   արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման  վկայական.

·    հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

·   պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

·    օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

·   օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

·    «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

·     Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,

·     մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.

·     անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ  hr@mlsa.am էլեկտրոնային փոստի միջոցով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 07.06.2024թ.

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆ Է՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։

   ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`

 Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:

     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անձնակազմի կառավրման բաժին /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/:

 Դիմումի ձև

 Ձև 1