Հայտարարություններ

Մրցույթ՝ ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի ավագ մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար

մարտի 11, 2025

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 10-32.2-Մ3-2) 

1. Մասնակցում է ընտանիքի (ընտանեկան) քաղաքականության մշակում, ոլորտում առկա հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծության) աշխատանքների իրականացման և ապահովման, այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ առաջարկությունների մշակման աշխատանքներին,

2. Մասնակցում է ընտանիքին սոցիալապես անապահով ճանաչելու չափորոշիչների, դրանց հիման վրա սոցիալական երաշխիքների գործող համակարգի ամբողջականացման վերաբերյալ առաջարկությունների, համապատասխան պետական ծրագրերի մշակման և այդ ծրագրերի իրականացման աշխատանքներին,

3. Մասնակցում է սոցիալական գնահատման բնագավառի իրավական կարգավորման ապահովման, այդ թվում՝ բնագավառի կարգավորող իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման աշխատանքներին,

4. Մասնակցում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծության) աշխատանքների իրականացման և ապահովման, այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ առաջարկությունների մշակման, ինչպես նաև ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի կատարելագործման համապատասխան պետական ծրագրերի մշակման և այդ ծրագրերի իրականացման ապահովման աշխատանքներին,

5. Մասնակցում է սոցիալական գնահատման բնագավառի օրենսդրության միասնական կիրառումն ապահովելու նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերի և պաշտոնական պարզաբանումների մշակման, դրանք պետական գրանցման համար նախապատրաստման աշխատանքներին,

6. Մասնակցում է սոցիալական գնահատման համակարգի կատարելագործմանն ուղղված ծրագրերի մշակման, առաջարկությունների ներկայացման և դրանց իրականացման աշխատանքներին,

7. Մասնակցում է սոցիալական գնահատման համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և Հայաստանի Հանրապետության բյուջեի հիմնական ցուցանիշներին վերաբերող առաջարկությունների մշակման աշխատանքներին,

8. Մասնակցում է տունայց կատարելու, անձի (ընտանիքի) սոցիալական կարիքները գնահատելու և սոցիալական դեպքը վարելու մեթոդաբանության (մեթոդական ցուցումների) մշակման և այդ մեթոդաբանության (մեթոդական ցուցումների) կիրառության ապահովման աշխատանքներին,

9. Մասնակցում է ընտանիքի սոցիալական գնահատման հիման վրա տրվող սոցիալական ծառայությունների կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման աշխատանքներին.

10. Մասնակցում է սոցիալական գնահատմամբ զբաղվող կազմակերպություններին և մարմիններին, ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակին մեթոդական պարզաբանման տրամադրման աշխատանքներին,

11. Մասնակցում է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառում սոցիալական կարիքների գնահատման գործընթացի մոնիթորինգի,աշխատանքներին

12. Մասնակցում է սոցիալական գնահատմամբ զբաղվող մասնագետների որակավորման բարձրացման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքներին,

13. Նախարարության արտաքին կապերի վարչության հետ սոցիալական կարիքների գնահատման հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն,

14. Մասնակցում է սոցիալական գնահատման համակարգի բնագավառում քաղաքացիների բանավոր և գրավոր դիմումների և բողոքների քննարկման, անհրաժեշտության դեպքում, դրանցում արծարծված խնդիրների ուսումնասիրման և համապատասխան պարզաբանումների տրամադրման աշխատանքներին,

15. Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ համատեղ զանգվածային լրատվության և հանրային իրազեկման այլ միջոցներով սոցիալական կարիքների գնահատման համակարգի և գործընթացի լուսաբանում,

16. Մասնակցում է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառի իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման կազմակերպման աշխատանքներին,

17. Մասնակցում է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառի իրավական կարգավորման ապահովման աշխատանքներին,

18. Մասնակցում է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառի հիմնահարցերի ուսումնասիրման, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման աշխատանքներին,

19. Մասնակցում է ժողովրդագրության բնագավառի իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման կազմակերպման աշխատանքներին,

20. Մասնակցում է ժողովրդագրության բնագավառի իրավական կարգավորման աշխատանքներին,

21. Մասնակցում է ժողովրդագրության բնագավառի հիմնահարցերի ուսումնասիրման, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման աշխատանքներին:  

 

     Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

·         Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն 

·         Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի` մեկ տարվա աշխատանքային ստաժ: 

 

·          գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.

·         պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:

 

Աշխատավարձի չափը՝

        221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝

14 մարտի 2025թ.

 

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3:

Էլ. փոստ՝ hr@mlsa.am:

Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

 

Վերը  նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

·       դիմում` համապատասխան ձևաչափով,

·       Ինքնակենսագրական,

·       տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,

·       արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·       մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

·       անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝

·   անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr@mlsa.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին / ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3, 3-րդ հարկ, հեռ. 010583751:

Պաշտոնի անձնագիր

Դիմումի ձև