Հայտարարություններ

Մրցույթ՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար

մարտի 20, 2025

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի մասնագետ (ծածկագիրը` 10-32.2-Մ6-1)

1.           Օժանդակում  է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառի իրավական կարգավորման ապահովման, մասնավորապես բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման աշխատանքներին,

2.            Օժանդակում  է  ինտեգրված սոցիալական ծառայությունների օրենսդրության միասնական կիրառումն ապահովելու նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերի և պաշտոնական պարզաբանումների մշակման, դրանք պետական գրանցման համար նախապատրաստման աշխատանքներին,

3.            Օժանդակում  է ինտեգրված սոցիալական ծառայությունների միասնական տեղեկատվական համակարգի հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծության) աշխատանքների իրականացման կազմակերպման և ապահովման, այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ առաջարկությունների մշակման աշխատանքներին,

4.            Օժանդակում  է Ազգային և տարածքային մակարդակներում սոցիալական համագործակցության համաձայնագրերով նախատեսված, համակարգող խորհուրդների, դրանց մեթոդական օգնության տրամադրման աշխատանքներին.

5.            Օժանդակում  է Տեղական սոցիալական ծրագրերի մշակման, մեթոդական օգնության տրամադրման, հաստատված, ինչպես նաև նախագիծ ծրագրերի հաշվառման աշխատանքներին,

6.           Օժանդակում  է սոցիալական աջակցության գրասենյակին մեթոդական օգնության տրամադրման աշխատանքներին,

7.            Օժանդակում  է ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական դեպքի վարման համակարգերի հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծության) աշխատանքների իրականացման կազմակերպման և ապահովման, այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ առաջարկությունների, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական դեպքի վարման համակարգերի կատարելագործման համապատասխան պետական ծրագրերի մշակման և այդ ծրագրերի իրականացման աշխատանքներին,

8.           Օժանդակում  է ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, առաջարկությունների ներկայացման և դրանց իրականացման աշխատանքներին,

9.           Օժանդակում  է ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված միջնաժամկետ ծախսերի ծրագրերին և Հայաստանի Հանրապետության բյուջեի հիմնական ցուցանիշներին վերաբերող առաջարկությունների մշակման աշխատանքներին,

10.         Օժանդակում  է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրմամբ զբաղվող կազմակերպություններին և մարմիններին, ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակին մեթոդական պարզաբանման տրամադրման աշխատանքներին,

11.          Օժանդակում  է սոցիալական ծառայությունների նվազագույն որակական չափորոշիչների մշակման և անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը վերահսկելու հետադարձ կապի մեխանիզմների մշակման աշխատանքներին,

12.          Օժանդակում  է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառում իրականացվող քաղաքականության և պետական նպատակային ծրագրերի մոնիթորինգի աշխատանքներին,

13.         Օժանդակում  է սոցիալական կարիքների գնահատման բնագավառի իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման կազմակերպման աշխատանքներին,

14.          Օժանդակում  է սոցիալական կարիքների գնահատման բնագավառի իրավական կարգավորման աշխատանքներին,

15.          Օժանդակում  է սոցիալական կարիքների գնահատման բնագավառի հիմնահարցերի ուսումնասիրման, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման աշխատանքներին,

16.         Օժանդակում  է ժողովրդագրության բնագավառի իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման աշխատանքներին,

17.          Օժանդակում  է ժողովրդագրության բնագավառի իրավական կարգավորման աշխատանքներին,

18.         Օժանդակում  է ժողովրդագրության բնագավառի հիմնահարցերի ուսումնասիրման, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման աշխատանքներին:

    

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

·      Կրթությունը, որակավորման աստիճան՝ բարձրագույն կրթություն:

·          գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.

·         պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:

 

Աշխատավարձի չափը՝

          139776 (մեկ հարյուր երեսուն ինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝

25 մարտի 2025թ.

 

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3:

 

Էլ. փոստ՝ hr@mlsa.am:

Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

 

Վերը  նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

·       դիմում` համապատասխան ձևաչափով,

·       Ինքնակենսագրական,

·       տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,

·       արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·       մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

·       անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝

 

·   անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr@mlsa.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին / ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3, 3-րդ հարկ, հեռ. 010583751:

Պաշտոնի անձնագիր

Դիմումի ձև