Մրցույթ՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
փետրվարի 26, 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի մասնագետ (ծածկագիրը` 10-32.2-Մ6-1)
1. Օժանդակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառի իրավական կարգավորման ապահովման, մասնավորապես բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման աշխատանքներին,
2. Օժանդակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների օրենսդրության միասնական կիրառումն ապահովելու նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերի և պաշտոնական պարզաբանումների մշակման, դրանք պետական գրանցման համար նախապատրաստման աշխատանքներին,
3. Օժանդակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների միասնական տեղեկատվական համակարգի հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծության) աշխատանքների իրականացման կազմակերպման և ապահովման, այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ առաջարկությունների մշակման աշխատանքներին,
4. Օժանդակում է Ազգային և տարածքային մակարդակներում սոցիալական համագործակցության համաձայնագրերով նախատեսված, համակարգող խորհուրդների, դրանց մեթոդական օգնության տրամադրման աշխատանքներին.
5. Օժանդակում է Տեղական սոցիալական ծրագրերի մշակման, մեթոդական օգնության տրամադրման, հաստատված, ինչպես նաև նախագիծ ծրագրերի հաշվառման աշխատանքներին,
6. Օժանդակում է սոցիալական աջակցության գրասենյակին մեթոդական օգնության տրամադրման աշխատանքներին,
7. Օժանդակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական դեպքի վարման համակարգերի հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծության) աշխատանքների իրականացման կազմակերպման և ապահովման, այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ առաջարկությունների, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական դեպքի վարման համակարգերի կատարելագործման համապատասխան պետական ծրագրերի մշակման և այդ ծրագրերի իրականացման աշխատանքներին,
8. Օժանդակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, առաջարկությունների ներկայացման և դրանց իրականացման աշխատանքներին,
9. Օժանդակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված միջնաժամկետ ծախսերի ծրագրերին և Հայաստանի Հանրապետության բյուջեի հիմնական ցուցանիշներին վերաբերող առաջարկությունների մշակման աշխատանքներին,
10. Օժանդակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրմամբ զբաղվող կազմակերպություններին և մարմիններին, ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակին մեթոդական պարզաբանման տրամադրման աշխատանքներին,
11. Օժանդակում է սոցիալական ծառայությունների նվազագույն որակական չափորոշիչների մշակման և անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը վերահսկելու հետադարձ կապի մեխանիզմների մշակման աշխատանքներին,
12. Օժանդակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառում իրականացվող քաղաքականության և պետական նպատակային ծրագրերի մոնիթորինգի աշխատանքներին,
13. Օժանդակում է սոցիալական կարիքների գնահատման բնագավառի իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման կազմակերպման աշխատանքներին,
14. Օժանդակում է սոցիալական կարիքների գնահատման բնագավառի իրավական կարգավորման աշխատանքներին ,
15. Օժանդակում է սոցիալական կարիքների գնահատման բնագավառի հիմնահարցերի ուսումնասիրման, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման աշխատանքներին,
16. Օժանդակում է ժողովրդագրության բնագավառի իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման աշխատանքներին,
17. Օժանդակում է ժողովրդագրության բնագավառի իրավական կարգավորման աշխատանքներին,
18. Օժանդակում է ժողովրդագրության բնագավառի հիմնահարցերի ուսումնասիրման, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման աշխատանքներին
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
· Կրթությունը, որակավորման աստիճան՝ բարձրագույն կրթություն:
· գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
· պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝
139776 (մեկ հարյուր երեսուն ինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
03 մարտի 2025թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3:
Էլ. փոստ՝ hr@mlsa.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում` համապատասխան ձևաչափով,
· Ինքնակենսագրական,
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
· անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr@mlsa.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին / ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3, 3-րդ հարկ, հեռ. 010583751: