Մրցույթ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
հունվարի 16, 2025
Հայտարարություն
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի մասնագետի (ծածկագիրը` 10-32.2-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 24-ին ժամը 11:00-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,Կառավարական տուն 3):
Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1. Անձնագիր (ՀԾ համարանիշ)
2. Դիպլոմ
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ (առկայության դեպքում)
4. Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցի փուլը «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը կազմում է՝ 139.776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,Կառավարական տուն 3:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2025 թվականի հունվարի 21-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-58-37-51 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@mlsa.am էլեկտրոնային փոստի հասցեին: