Մրցույթ՝ իրավաբանական բաժնի ավագ մասնագետի պաշտոնը զբաղեցնելու մասին
մարտի 21, 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 10-33.8-Մ3-1)
1. Մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, աշխատանքի, զբաղվածության, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի ոլորտների, սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության ոլորտների իրավական ապահովման հետ կապված աշխատանքներին,
2. Մասնակցում է Նախարարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունների պատրաստման և ներկայացման աշխատանքներին.
3. Մասնակցում է Նախարարի գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման ներկայացման աշխատանքները.
4. մասնակցում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառները կանոնակարգող օրենսդրության կոդիֆիկացման աշխատանքներին,
5. մշակում և նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Նախարարի և Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանների նախագծեր.
6. մասնակցում է Բաժնի՝ աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
7. իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
8. Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է իրավական բնույթի այլ աշխատանքներ:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
· Կրթությունը, որակավորման աստիճան՝ բարձրագույն կրթություն, իրավագիտություն 042101.00.6 կամ 042101.00.7:
· գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
· պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում
· Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատավարձի չափը՝
221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
26 մարտի 2025թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3:
Էլ. փոստ՝ hr@mlsa.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում` համապատասխան ձևաչափով,
· Ինքնակենսագրական,
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
· անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr@mlsa.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին / ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3, 3-րդ հարկ, հեռ. 010583751: