Մրցույթ՝ իրավաբանական բաժնում փորձագետ ներգրավելու մասին
հոկտեմբերի 06, 2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է իրավաբանական բաժնում փորձագետ ներգրավելու մասին
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական բաժնում փորձագետը պետք է.
Իրականացնի հետևյալ գործառույթները՝
1) Նախապատրաստում է ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
2) Իրականացնում է իրավական ակտերի նախագծերի մշակում,
3) Իրականացում է պետական մարմինների կողմից ստացված իրավական ակտերի փորձաքննության,
4) Իրավական ակտերի կոդիֆիկացման, ոլորտին առնչվող իրավական ակտերի վերանայման և համադրման, իրավական ակտերի միջև հակասությունների հայտնաբերման դեպքում՝ դրանք փոփոխելու և/կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախագծերի նախապատրաստում,
5) Քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրություն, պատասխանների նախագծերի նախապատրաստում և բաժնի պետի հանձնարարությամբ այլ ընթացիկ աշխատանքների իրականացում,
6) Մրցույթային կարգով դրամաշնորհային մրցույթների արդյունքում պայմանագրերի նախագծերի կազմում և դրանց կնքման աշխատանքների կազմակերպում.
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 29-ը։
Իրավագիտության մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության ոլորտում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետում է գրական հայերենին, ինչպես նաև իրավական ակտերի մշակման փորձառություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
· դիմում.
· տվյալ պաշտոնը զբաղեցնելու համարմասնագիտական գիտելիքներիև աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), պատճեները.
· արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
· Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
· պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
· օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
· օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
· «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,
· մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
· անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):
Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ hr@mlsa.am էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 11.10.2023թ.
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆ Է՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`
Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անձնակազմի կառավրման բաժին /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/:
ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
Ձև N 2
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
գլխավոր քարտուղար պարոն Ս.Մուրադյանին
------------------------------—————————-
(համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի
պաշտոնը, անունը, ազգանունը)
քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
---------------------------------- հեռախոսահամարը
------------------------------------ էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես իրավաբանական բաժնում փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ ____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
ՁԵՎ 1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարում եմ, որ ես՝ անուն ազգանուն պաշտոնից չեմ ազատվել և իմ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում չի դադարեցվել կարգապահական տույժ կիառելու, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ իմ նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իմ մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ստորագրություն անուն ազգանուն