Հայտարարություններ

Մրցույթ՝ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի մասնագետի թափուր պաշտոնի համար

օգոստոսի 07, 2024

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի մասնագետ (ծածկագիրը` 10-32.3-Մ6-1)

 

1.    Օժանդակում  է Կենսաթոշակային վճարների և Այլ դրամական վճարների նշանակման և վճարման բնագավառների օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին,

2.   Օժանդակում  է Կենսաթոշակային և Այլ դրամական վճարների նշանակումն ու վճարումն ապահովող տվյալների շտեմարանների վարման, շահագործման և կիրառման օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին,

3.   Օժանդակում  է օրենսդրությամբ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահված` կուտակային կենսաթոշակներին առնչվող լիազորությունների իրականացումն ապահովող աշխատանքներին,

4.   Օժանդակում  է Այլ դրամական վճարների նշանակման և վճարման բնագավառների օրենսդրության միասնական կիրառումը ապահովելու նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերի և պաշտոնական պարզաբանումների նախագծերի մշակման, դրանք պետական գրանցման համար նախապատրաստելու աշխատանքներին.

5.   Օժանդակում  է պետական կենսաթոշակային ապահովության համակարգի, Կենսաթոշակային վճարների և Այլ դրամական վճարների նշանակման և վճարման բնագավառների ծրագրերի մշակման աշխատանքներին ,

6.   Օժանդակում  է Կենսաթոշակային և Այլ դրամական վճարների բնագավառների բյուջետային գործընթացին և միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման` վարչության կողմից իրականացվող աշխատանքներին,

7.   Օժանդակում  է Կենսաթոշակային և Այլ դրամական վճարների բյուջետային ծրագրերի գծով օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված իրավասությունների և պարտականությունների իրականացմանը.

8.   Օժանդակում  է Կենսաթոշակային վճարների և Այլ դրամական վճարների նշանակման և վճարման բնագավառներին տեղեկատվական հոսքերի կառավարման արդյունավետությունը բարելավելու վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին.

9.   Օժանդակում  է կենսաթոշակային ապահովության համակարգի, Կենսաթոշակային և Այլ դրամական վճարների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերլուծությանը.

10. Քննարկում է քաղաքացիների` կենսաթոշակային ապահովության համակարգին, Կենսաթոշակային վճարների և Այլ դրամական վճարների նշանակման և վճարման բնագավառներին վերաբերող դիմումները, առաջարկությունները և բողոքները, դրանց առաջացման պատճառները, պատրաստում է այդ դիմումների, առաջարկությունների և բողոքների պատասխանները.

11.  Օժանդակում  է ընտանիքներին տրվող նպաստների նշանակման և վճարման օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին,

12. Օժանդակում  է ընտանիքներին տրվող նպաստների բնագավառի ծրագրերի իրականացումն ապահովելու աշխատանքներին.

13. Օժանդակում  է ընտանիքներին տրվող նպաստների բնագավառի ծրագրերի բյուջետային գործընթացին և միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքներին,

14. Օժանդակում  է ընտանիքներին տրվող նպաստների բնագավառի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերլուծության աշխատանքներին,

15. Օժանդակում  է ընտանիքներին տրվող նպաստների նշանակման և վճարման բնագավառին վերաբերող դիմումների, առաջարկությունների և բողոքների քննության և պատասխանելու աշխատանքներին։

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

·      ․  Կրթությունը, որակավորման աստիճան՝ բարձրագույն կրթություն:

·         ․   ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.

·         ․   պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում

·       ․ աշխատանքային ստաժ չի պահանջվում:

Աշխատավարձի չափը՝ 139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝ Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝ 12օգոստոսի 2024թ.

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝ Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3:

Էլ. փոստ՝ hr@mlsa.am:

Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

 

Վերը  նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայությանպաշտոն իրավունքչունի զբաղեցնել այնանձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայությանպաշտոնզբաղեցնելուիրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

·       դիմում` համապատասխան ձևաչափով,

·       Ինքնակենսագրական,

·       տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,

·       արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·       մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

·       անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

·   անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr@mlsa.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին / ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3, 3-րդ հարկ, հեռ. 010583751:

Պաշտոնի անձնագիր

Դիմումի ձև 

Մասնագիտական գիտելիքի շրջանակ և աղբյուրներ