Մրցույթ՝ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մասին
ապրիլի 21, 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու.
Տնօրենը`
· առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
· Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և կանոնադրությամբ սահմանված կարգով՝ տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
· տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
· բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
· կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
· սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը, նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
· իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական աջակցության բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) լրացված դիմում (ձևը կցվում է)
2) ինքնակենսագրություն (ձևը կցվում է)
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)՝ առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)՝ առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք՝ նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:
Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Կառավարական տուն 3 հասցեով` ժամը 10:00-ից մինչև 12:00-ն և 14:00-ից մինչև 16:00-ն:
Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են hr@mlsa.am էլեկտրոնային հասցեով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թ. մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի շենքում (հասցե՝ Երևան, Կարապետ Ուլնեցու 68), իսկ հարցազրույցի փուլը՝ մարտի 21-ին, Կառավարական տուն 3 հասցեում:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝
· ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 9, 10, 21, 23, 25, 27, 34, 36, 61, 67, 88, 116, 120, 123, 124, 146, 148, 157, 170
· ՀՀ աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 5, 14, 17, 18, 20, 29, 30, 73, 74, 85, 89, 92, 105, 108, 110, 115, 120, 121, 126, 137, 138, 139, 143, 146, 149, 152, 154, 155, 164, 169, 175, 178, 184, 185, 186, 187, 195, 209, 219, 227, 239, 247
· «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
· «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 7, 8, 15, 18, 19, 22, 23, 26, 28, 29, 30, 31, 32, 36, 38, 44, 64,
· «Սոցիալական աջակցության մասին ՀՕ-414-Ն օրենք» . հոդվածներ՝ 3, 4, 34
· «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենք. հոդված՝ 13
· «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք. հոդված՝ 6.1, հավելված
· «Գնումների մասին» ՀՀ օրենք. hոդվածներ` 11, 13, 17, 20, 22, 32, 36, 37, 39, 40, 41
· «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 5, 6, 24, 25
· «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք. hոդվածներ` 2, 27
· «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 7, 8, 10, 11, 14, 15, 16
· ՀՀ կառավարությա 2011 թվականի N 1241-Ն որոշում
· ՀՀ կառավարությա 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշում
· Կոնվենցիա փախստականի կարգավիճակի մասին
Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
· ՀՀ Սահմանադրություն
· ՀՀ աշխատանքային օրենսգիրք
· «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
· «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենք.
· «Սոցիալական աջակցության մասին ՀՕ-414-Ն օրենք»
· «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
· «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենք.
· «Գնումների մասին» ՀՀ օրենք
· «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
· «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
· «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
· ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշում
· ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշում
· Կոնվենցիա փախստականի կարգավիճակի մասին
· «Բարեվարքություն» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
· «Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
· «Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2025 թվականի մարտի 20-ը՝ ժամը 11:00-ն պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:
Հայեցակարգը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին՝
1) լինի առավելագույնը 20 էջ,
2) պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը,
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 10-ը:
Հիմնական աշխատավարձի չափն է 348 000 (երեք հարյուր քառասունութ հազար) դրամ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին՝ 010-58-37-51 հեռախոսահամարով կամ hr@mlsa.am էլեկտրոնային հասցեով: