Հայտարարություններ

Մրցույթ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնում փորձագետ ներգրավելու համար

հուլիսի 02, 2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնում փորձագետ ներգրավելու մասին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնում փորձագետը պետք է՝

Իրականացնի հետևյալ գործառույթները՝

ա. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով նախատեսված նոր գնահատման համակարգի (ՖՄԴ) ներդրման աշխատանքներին մասնակցություն, մասնավորապես բաժնի կողմից կազմված միջոցառումների ծրագրի գործողությունների կազմակերպմանը, իրականացմանը և ուղղորդմանը մասնակցություն, անհրաժեշտ գրությունների և տեղեկանքների մշակում:

բ. Նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհի մրցույթում հաղթած կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայությունների  մատուցման վերաբերյալ  հաշվետվութունների ընդունում, հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների և համապատասխան գրությունների կազմում և  պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ տրամադրող կազմակերպությունների   մատուցած ծառայությունների մասով ներկայացված կատարողականների ուսումնասիրություն, վերլուծություն, եզրակացությունների կազմում, դրանց կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների կազմում։

գ. առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների հավաստման վերաբերյալ եզրակացությունների տրամադրում։

դ. մասնակցություն աջակցող միջոցների նվազագույն չափորոշիչների վերանայման, ինչպես նաև դրանց տրամադրման գործընթացների բարելավման աշխատանքներին։

ե. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ռազմավարական ծրագրերի, իրավական ակտերի նախագծերի և միջոցառումների մշակում։

զ. պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգում նոր տեսակի աջակցող միջոցների, գների փոփոխությունների մուտքագրում, ինչպես նաև տեղեկատվական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում: Համակարգում նոր տեսակի աջակցող միջոցների անվանումները ավելացնելու նպատակով ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին ուղղված հաամապատասխան գրությունների կազմում։

է. ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ազգային ժողովից և այլ գերատեսչություններից ստացված գրություններին պատասխան նախագծերի կազմում։

ը. քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներին պատասխան նախագծերի կազմում: Ներքին գրավոր հանձնարարականների կատարման վերաբերյալ գրավոր տեղեկատվությունների տրամադրում։

թ․ բաժնի պետի հանձնարարությամբ գրությունների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների իրականացում, բաժնի առջև դրված գործառույթներից  և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2023թ. դեկտեմբերի 29-ը:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար փորձագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, տիրապետի գրական հայերենին:

Դիմող ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

  • դիմում,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համարմասնագիտական գիտելիքներիև աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), պատճեները,
  • արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինողժամանակավորև զորակոչային տեղամասին կցագրման  վկայական,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
  • պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
  • օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
  • օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
  • «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով),
  • ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Փաստաթղթերը ընդունվում են միայն էլեկտրոնային եղանակով ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 02.08.2023թ.։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /ք. Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@mlsa.am/:

Դիմումի ձև

Ձև 1