Մրցույթ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնում փորձագետ ներգրավելու համար
փետրվարի 05, 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի փորձագետ ներգրավելու համար
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ծրագրի նպատակն է ապահովել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման քաղաքականության մշակման, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններին մեթոդական պարզաբանման տրամադրման, հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների շտեմարանի ստեղծման և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բնագավառի տեղեկատվական համակարգի ձևավորման աշխատանքները․ աշխատանքներ․ իրականացման աշխատանքներ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից մինչև դեկտեմբերի 30-ը ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը նշված ժամկետում իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝
· Իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման քաղաքականության մշակման աշխատանքներ․
· Իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված (այդ թվում՝ աջակցող միջոցներով ապահովելու) պետական նպատակային ծրագրերի մշակման, դրանց իրականացման աշխատանքները․
· Իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններին մեթոդական պարզաբանման տրամադրման աշխատանքները․
· Մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների շտեմարանի ստեղծման և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բնագավառի տեղեկատվական համակարգի ձևավորման աշխատանքներին․
· Նախարարության արտաքին կապերի վարչության հետ համատեղ համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ․
· Կազմակերպում և մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին նվիրված գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ․
· Իրականացնում է նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհի մրցույթում հաղթած կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ հաշվետվութունների ընդունում, հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների և համապատասխան գրությունների կազմում և կազմակերպությունների մատուցած ծառայությունների մասով ներկայացված կատարողականների ուսումնասիրություն, վերլուծություն, եզրակացությունների կազմում, դրանց կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների կազմում.
· Մասնակցում է աջակցող միջոցների նվազագույն չափորոշիչների վերանայման, ինչպես նաև ցանկերը վերանայելու և ընդլայնելու ուղղությամբ, դրանց տրամադրման գործընթացների աշխատանքներին.
· Ներկայացնում է առաջարկություններ «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգում նոր տեսակի աջակցող միջոցների, գների փոփոխությունների մուտքագրման, ինչպես նաև տեղեկատվական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ: Համակարգում նոր տեսակի աջակցող միջոցների անվանումները ավելացնելու նպատակով կազմում «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին ուղղված հաամապատասխան գրություններ.
· «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունվելուց հետո՝ պիլոտային ծրագրերի իրականացման շրջանակներում անհրաժեշտ աշխատանքներ․
· ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ազգային ժողովից և այլ գերատեսչություններից ստացված գրություններին պատասխան նախագծերի կազմում.
· Քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներին պատասխան նախագծերի կազմում: Ներքին գրավոր հանձնարարականների կատարման վերաբերյալ գրավոր տեղեկատվությունների տրամադրում.
· Բաժնի կողմից կազմված միջոցառումների, ծրագրերի կազմակերպման, իրականացման և վերահսկման գործընթացների մասնակցություն․
· Բաժնի պետի հանձնարարությամբ գրությունների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների իրականացում, բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի՝ երեք տարվա աշխատանքային ստաժ, գործառաույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներին, ինչպես նաև հաշմանդամության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն, գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
· ծրագրերի մշակման, խնդրի լուծման, հաշվետվությունների մշակման, վերլուծության ունակություններ,
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2025 թ. փետրվարի 10-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հեռ՝ 010 58 37 51 :
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում՝ (ձևը կցվում է),
· հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի, ինքնակենսագրականների ուսումնասիրություն կամ հարցազրույց։
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ պատճենները բնօրինակների հետ, կամ էլեկտրոնային տարբերակով՝ hr@mlsa.am Էլ. փոստին:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.mlsa.am/)
Դիմումները ընդունվում են առձեռն աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010 58 37 51/: