Մրցույթ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնում փորձագետ ներգրավելու համար
փետրվարի 20, 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնում փորձագետ ներգրավելու համար
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ելնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի (այսուհետ` բաժին) կողմից իրականացվող գործառույթների քանակի և ծավալի ավելացման հանգամանքներից և իրականացվող ընթացիկ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության առաջացող աշխատանքների ծավալից և դրանցով պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածության աստիճանից, բաժնի աշխատանքներում նպատակահարմար է ներգրավել համապատասխան մասնագետ (փորձագետ):
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Փորձագետը ներգրավվում է մինչև 30.12.2025թ․։
3. Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը նշված ժամականակահատվածում իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝
1) Իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման քաղաքականության մշակման աշխատանքներ․
2) Իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքները․
3) Իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններին մեթոդական պարզաբանման տրամադրման աշխատանքները․
4) Մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների շտեմարանի ստեղծման և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բնագավառի տեղեկատվական համակարգի ձևավորման աշխատանքներին․
5) Նախարարության արտաքին կապերի վարչության հետ համատեղ համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ․
6) Կազմակերպում և մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին նվիրված գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ․
7) Համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի՝ ներդրվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, որի լավարկման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ է նախաձեռնված աշխատանքներին մասնակցություն, մասնավորապես բաժնի կողմից կազմած միջոցառումների ծրագրի գործողությունների կազմակերպում, իրականացում և մասնակցություն, անհրաժեշտ գրությունների և տեղեկանքների մշակում,
8) Նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթում հաղթած կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական և շուրջօրյա խնամքի ծառայությունների մատուցման վերաբերյալ հաշվետվութունների ընդունում, եզրակացությունների և համապատասխան գրությունների կազմում, կազմակերպությունների մատուցած ծառայությունների մասով ներկայացված կատարողականների ուսումնասիրություն, վերլուծություն,
9) Մատուցված ծառայությունների ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա առաջարկությունների փաթեթի կազմում, որոնք միտված կլինեն կազմակերպությունների կողմից՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցված ծառայությունների հասցեականությանը և որակի լավարկմանը,
10) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ռազմավարական ծրագրերի, իրավական ակտերի նախագծերի և միջոցառումների մշակում,
11) ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ազգային ժողովից և այլ գերատեսչություններից ստացված գրություններին պատասխան նախագծերի կազմում,
12) քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներին պատասխան գրությունների կազմում: Ներքին գրավոր հանձնարարականների կատարման վերաբերյալ գրավոր տեղեկատվությունների տրամադրում,
13) բաժնի պետի հանձնարարությամբ գրությունների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների իրականացում, բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատարաստում,
14) Համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի՝ ներդրվել է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայությունը:
Իրավակիրառ պրակտիկայում ծառայության մատուցման վերաբերյալ ի հայտ եկած խնդիրների լուծման և անձնական օգնականի ծառայության որակի լավարկման և հասցեականության ապահովման նպատակով, ինչպես նաև, հաշվի առնելով մշտադիտարկման արդյունքները և առաջարկությունները, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման «ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում,
15) անձնական օգնականի ծառայության գործընթացի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպում, այդ թվում ծառայության էլեկտրոնային համակարգի ստեղծման և ծրագրային ապահովման նպատակով խնդրի նկարագրի մշակում,
16) Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման հետ կապված աշխատանքների իրականացում։
17) Կատարած աշխատանքի արդյունքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց։
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի՝ երեք տարվա աշխատանքային ստաժ, համակարգչով աշխատելու հմտություն, ունի գործառաույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ, տիրապետում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներին, ինչպես նաև հաշմանդամության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերին:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2025 թ. փետրվարի 25-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, հեռ՝ 010 58 37 51 :
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փաստաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում՝ (ձևը կցվում է),
· հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@mlsa.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.mlsa.am/)
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010 58 37 51/: