Հայտարարություններ

Մրցույթ՝ հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

հունիսի 11, 2024

Հայտարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 10-33.4-Մ2-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 10-33.4-Մ2-7) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց`  https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2024 թվականի հունիսի 11-ից մինչև 2024 թվականի հունիսի 17-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 15:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը՝  267,072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու)  դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 46, 48, 93, 99, 108

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 9, 34, 35

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193166

  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 12, 21, 24, 29, 37, 38

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 6, 10, 11, 14, 16

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150887

  • «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 5, 6, 9, 10, 11, 16

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187286

·         «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 17, 18, 22, 27

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193039

·                        «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 6, 8, 10, 17

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170553 

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012 թ., էջեր 10-12, 14-15, 17-18, 22-24, 30-32, 37-39, 40-50, 84-87

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 70-89, 93-103, 108-129

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/

հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

·         «Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝
  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

·         «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա

      հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

·         «Բարեվարքություն» կոմպետենցիա հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. հեռախոսահամար՝ 010-58-37-51:

Պաշտոնի անձնագիր