Մրցույթ՝ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի համար
հունվարի 23, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է ընտրություն նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր 10-32.4-Մ2-4) ժամանակավոր թափուր պաշտոնի գլխավոր մասնագետը.
1. Իրականացնում է գենդերային հավասարության և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հիմնահարցերի բնագավառների քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներ,
2. Իրականացնում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների հավասարության և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության զարգացման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքներ,
3. Իրականացնում է ընտանիքում բռնության և գենդերային խտրականության, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման ուղղությամբ առաջարկների ներկայացման աշխատանքներ,
4. Իրականացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի սոցիալական վերականգնամնն ուղղված ծրագրերի մշակման, առաջարկությունների ներկայացման և դրանց իրականացման աշխատանքներ,
5. Իրականացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններից կատարված աշխատաննքերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունման, վերլուծման, դրանց հիման վրա առաջարկությունների ներկայացման աշխատանքներ,
6. Իրականացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին ուղղված միջնաժամկետ ծախսերի ծրագրերին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հիմնական ցուցանիշներին վերաբերող առաջարկությունների մշակման աշխատանքներ,
7. Իրականացնում է կանանց հարցերով խորհրդի գործունեության կազմակերպական-տեխնիակական աշխատանքներ,
8. Իրականացնում է կանանց իրավունքների, ընտանիքում բռնության մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հարցերով զբաղվող կազմակերպություններին մեթոդական պարզաբանման տրամադրման աշխատանքներ,
9. Իրականացնում է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հիմնահարցերի բնագավառում իրականացվող քաղաքականության և պետական նպատակային ծրագրերի մոնիթորինգ,
10. Համագործակցում է Նախարարության արտաքին կապերի վարչության հետ համատեղ կանանց իրավունքների և թրաֆինքինգի ենթարկված անձանց հիմնահարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ,
11. Իրականացնում է կանանց իրավուքներին և մարդկանց թրաֆիքինգ և շահագործման զոհերի հիմնահարցերին նվիրված գիտաժողովներ, սեմինարներ,
12. Իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում է քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները, բողոքները, ուսումնասիրում և վերլուծում է դրանցում բարձրացված խնդիրները, ինչպես նաև կազմակերպում է խորհրդատվական օգնություն, տրամադրում է պարզաբանումներ,
13. Իրականացնում է Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ համատեղ կանանց իրավունքներին և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի հիմնահարցերի բնագավառում վարվող քաղաքականության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկում:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի` երեք տարվա աշխատանքային ստաժ:
· օրենքների,ենթաօրենսդրական ակտերի իմացություն՝
· Սահմանադրություն
· «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
· «Հանրային ծառայության մասին» օրենք
· Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թ․ ՀՕ-212-Ն օրենք,
· «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թ․ ՀՕ-320-Ն օրենք,
· «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ 2013 թ․ ՀՕ-57-Ն օրենք,
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
· Պաշտոնային դրույքաչափը՝ 267.072 ՀՀ դրամ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է 2026թ. սեպտեմբերի 29-ը:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· Դիմում,
· տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին,
· արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
· մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
· անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով):
Փաստաթղթերը ներկայացնում են անձամբ կամ էլեկտրոնային եղանակով, ամեն օր 9:30-12:30, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն 26.01.2024թ.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ․՝ 583751 էլ․ փոստի հասցե. HR@old.mlsa.am/: