Հայտարարություններ

Մրցույթ՝ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետի համար

հունվարի 08, 2026

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության (այսուհետ` Վարչություն) մարդկանց թրաֆիքինգի և  կանանց հիմնահարցերի բաժնի (այսուհետ` Բաժին) մասնագետ (ծածկագիրը` 10-32.4-Մ6-3) վարկանիշային ցուցակից համալրում

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է  մրցույթ՝ հավասար հնարավորությունների ապահովման վարչության (այսուհետ` Վարչություն) մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի (այսուհետ` Բաժին) մասնագետ (ծածկագիրը` 10-32.4-Մ6-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 22-ին ժամը՝ 10:00-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):

 

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝    

1.     Անձնագրի, հանրային ծառայությունների համարանիշ

2.    Դիպլոմ (բարձրագույն կրթության)

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)

4.    Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք

 

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Աշխատավարձի չափը՝

        139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Աշխատավայրի հասցեն է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):

Վարկանիշային ցուցակից հարցազրույցին հրավիրված թեկնածուն տեղեկանում է հարցազրույցին հրավիրվելու մասին իր էլեկտրոնային փոստի հասցեին և անձնական էջին ուղարկված ծանուցումների միջոցով:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010583751 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@mlsa.am էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Պաշտոնի անձնագիր

 

Մասնագիտական գիտելիք