Մրցույթ՝ Տարեցների հիմնահարցերի բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
հունվարի 27, 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի մասնագետ
(ծածկագիրը` 10-32.4-Մ6-2)
1. մասնակցում է տարեցների սոցիալական ներառման քաղաքականության մշակման և դրա իրականացման ապահովման աշխատանքներին,
2. մասնակցում է տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության զարգացման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքներին,
3. մասնակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների, այդ թվում՝ խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման վերաբերյալ պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման ապահովման աշխատանքներին,
4. մասնակցում է Նախարարության ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև Նախարարության հետ համագործակցության շրջանակներում պետական աջակցության ծրագրեր իրականացնող՝ բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման գործընթացին,
5. մասնակցում է տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական այլ ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կազմակերպություններից հաշվետվությունների ստացման և վերլուծման աշխատանքներին,
6. մասնակցում է Նախարարության քննարկմանը ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին և համագործակցում Նախարարության սոցիալական ազդեցության գնահատման և հետազոտական վարչության հետ,
7. մասնակցում է տարեցների իրավունքների պաշտպանության բնագավառի միջնաժամկետ ծախսերի ծրագրերին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հիմնական ցուցանիշներին վերաբերող առաջարկությունների մշակման աշխատանքներին,
8. մասնակցում է տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում զարգացման ծրագրերի, հայեցակարգային ուղղությունների մշակման, իրականացման աշխատանքներին
9. մասնակցում է սոցիալական տարբեր խմբերին պատկանող անձանց, մասնավորապես՝ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների, Չեռնոբիլի ԱԷԿ-ի մասնակիցների, բռնադատվածների սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման ապահովման աշխատանքներին,
10. մասնակցում է տարեցների և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հիմնահարցերի լուծման նպատակով շահագրգիռ պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքներին,
11. մասնակցում է տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական նպատակային ծրագրերի կատարման աստիճանը բնորոշող ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքներին,
12. մասնակցում է տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական այլ ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կազմակերպություններին մեթոդական-գործնական օգնության ցուցաբերման աշխատանքներ,
13. մասնակցում է խնամքի և սոցիալական ծառայությունների անձնագրերի, խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչների, ընթացակարգերի, մեթոդական ցուցումների և մեթոդական այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին,
14. մասնակցում է որոշակի բնակության վայր չունեցող, անօթևան, սոցիալապես անապահով և (կամ) հատուկ խմբերին դասված անձանց ժամանակավոր կացարանի խնդրի լուծմանն ուղղված պետական ծրագրերի մշակման, իրականացման և ծրագրերի համակարգման աշխատանքներին:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
· Կրթությունը, որակավորման աստիճան՝ բարձրագույն կրթություն:
· ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
· պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում
· աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Աշխատավարձի չափը՝
139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
31 հունվարի 2025թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3:
Էլ. փոստ՝ hr@mlsa.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայությանպաշտոն իրավունքչունի զբաղեցնել այնանձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայությանպաշտոնզբաղեցնելուիրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում` համապատասխան ձևաչափով,
· Ինքնակենսագրական,
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
· անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr@mlsa.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին / ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3, 3-րդ հարկ, հեռ. 010583751:
Մասնագիտական գիտելիքների շրջանակ և աղբյուրներ