Հայտարարություններ

Մրցույթ՝ տարեցների հիմնահարցերի բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

հունիսի 10, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է հավասար հնարավորությունների ապահովման վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի փորձագետ ներգրավելու մասին 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության տարեցների հիմնահարցերի բաժնում.

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

1)             Փորձագետը վեց ամսվա ընթացքում իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես, պետք է իրականացնի ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման (2023թ. սեպտեմբերի 28-ի N 1674-Լ որոշմամբ կատարված փոփոխություններով) N 3 հավելվածի 2-րդ կետի՝ «Խոշտանգումից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ լինելու իրավունք» միջոցառման 2.3 գործողությամբ ամրագրված հետևյալ աշխատանքը. «Հոգեբուժական հաստատություններում և տուն-ինտերնատներերում ներդնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու միջոցներ, ինչպես նաև մշակել արձանագրելու ձևաթուղթ և ուղեցույց ու սահմանել այդ ձևաթուղթն իրավապահ մարմիններին ներկայացնելու հստակ ընթացակարգ»:

2)            Աշխատանքի կատարման շրջանակում փորձագետը պետք է մասնակցի՝

ա. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա միջազգային և ազգային օրենսդրությանը, ներառյալ՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին ձեռնարկի պատրաստմանը

բ.       բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հատուկ (մասնագիտացված) հաստատություններում (կենտրոն) խնամվող հոգեկան առողջության (մտավոր) խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի որևէ տեսակի դրսևորման դեպքերի արձանագրման ձևաթղթեր, դրանց լրացման ուղեցույցների և դրանք իրավապահ մարմիններին ներկայացնելու ընթացակարգի մշակմանը․

 գ.      վերը նշված դեպքերի վերաբերյալ նաև անանուն հաղորդումների ներկայացման ընթացակարգի մշակմանը․

դ.       նշակված իրավական ակտերի և փաստաթղթերի նախագծերի քննարկում շահագրգիռ պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկմանը․

ե.       քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունների և կարծիքների հիման վրա նախագծերի լրամշակմանը:

3)       Փորձագետը մասնակցում է ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ազգային ժողովից և այլ գերատեսչություններից ստացված գրությունների պատասխանների նախագծերի պատրաստմանը։

4)       Կատարի համակարգող նախարարի տեղակալի, վարչության պետի և բաժնի պետի հանձնարարականները, ինչպես նաև կատարի ընթացիկ աշխատանքների իրականացում, բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի նախապատարաստում:

 5)      Գործողության ժամկետի փորձագետը ներկայացնում է հաշվետվություն կատարած աշխատանքի վերաբերյալ:

6)       Կատարած աշխատանքի արդյունքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց։

 

  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև  2024 թվականի դեկտեմբերի 30-ը։

Բարձրագույն կրթություն, համակարգչով աշխատելու հմտություն, տիրապետում է Տարեցների պաշտպանության և ներառման հիմնահարցերի ոլորտում գործող միջազգային և ազգային օրենսդրությանը, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ իրավական ակտերին և տիրապետում է գրական հայերենին:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը

·                     դիմում.

·                     տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներիև աշխատանքայինու ունակություններ իտիրապետման տեսանկյունից   ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների)  պատճեները.

·                     արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման  վկայական.

·                     հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

·                     պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

·                     օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

·                     օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

·                     «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

·                     Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,

·                     մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.

·                     անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ  hr@mlsa.am էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 13.06.2024թ.

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆ Է՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։

   ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`

 Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:

     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անձնակազմի կառավրման բաժին /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/:

Դիմումի ձև

Ձև 1