Մրցույթ՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փորձագետ ներգրավելու մասին
դեկտեմբերի 29, 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-29.12. 2025
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ
ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) գործունեության շրջանակներում էական նշանակություն ունի նախարարության տեղեկատվական քաղաքականության արդյունավետ իրականացումը, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, նախաձեռնությունների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ օպերատիվ, բազմալեզու և ամբողջական տեղեկատվության տրամադրումը հանրությանը։
Նախարարության գործունեության լուսաբանման ծավալների ավելացումը, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև տեղեկատվության անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորում են լրացուցիչ մարդկային ռեսուրսի ներգրավման անհրաժեշտությունը։ Նշված գործառույթների իրականացումը գերազանցում է գործող աշխատակազմի հնարավորությունները՝ սահմանված ժամկետներում և պատշաճ որակով տեղեկատվական աշխատանքների ապահովման առումով։
Վերոգրյալից ելնելով՝ առաջանում է տեղեկատվության մշակման և թարգմանության փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն։
Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի (ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման 29-րդ կետ) իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):
1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս։
2. Փորձագետի պարտականությունները՝
- նախարարության կողմից պատրաստված տեղեկատվության թարգմանություն՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով,
- մասնակցություն նախարարի և նախարարության այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներին, հարցազրույցներին և ճեպազրույցներին,
- նախարարության գործունեության ոլորտին առնչվող, հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունների և հայտարարությունների պատրաստում,
- մասնակցություն նախարարի մասնակցությամբ անցկացվող միջոցառումների լուսաբանման աշխատանքներին,
- նախարարության աշխատակիցների ծանուցում ԶԼՄ-ներում հրապարակված նախարարության գործունեության ոլորտին առնչվող կարևոր նյութերի վերաբերյալ,
- տեղեկատվության հավաքագրում, տվյալների ամփոփում և նյութերի մշակում,
- սոցիալական ցանցերի մոնիթորինգի իրականացում, տեղեկատվության հավաքագրում և ամփոփում,
- ներքին և արտաքին տեղեկատվության, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա նյութերի հավաքագրում և վերլուծություն,
- մասնակցություն հանրային իրազեկման ռազմավարության մշակման աշխատանքներին,
· տեղեկանքների, զեկուցագրերի և այլ տեղեկատվական նյութերի պատրաստում։
3. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակության իրազեկման, հասարակայնության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի բնագավառում՝ առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ։
4. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 07.01.2026
5. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,
Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
6. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
· հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակա
· վոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
7. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
8. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:
9. Դիմումների ընդունման հասցեն է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751/։