Մրցույթ՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետ ներգրավելու համար
հունվարի 31, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ ներգրավելու մասին
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետը պետք է.
Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝
Փորձագետն իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքերը, մասնավորապես`
1) մասնակցի Նախարարության ընթացիկ ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ հոլովակների պատրաստման աշխատանքներին․
2) կատարի վիդեո և աուդիո մոնտաժի աշխատանքներ.
3) պատրաստի ինֆոգրաֆիկական լուծումներ
4) Նախարարության հեղինակային տեսանյութերի համար ստեղծի վիդեո պարունակող գլխադիրներ, լուսագրեր, անցումային ներդիրներ․
5) պատրաստի 2D և 3D անիմացիոն էլեմենտներ
6) կիրառելով Adobe Premiere pro, Adobe After Effects, Adobe Photoshop, Adobe Audition ծրագրերը՝ մշակի նախարարության պաշտոնական հարթակներում հրապարակվող ցանկացած վիդեո և աուդիո բովանդակություն,
7) ըստ անհրաժեշտության՝ կմասնակցի անիմացիոն հոլովակների պատրաստման աշխատանքներին,
8) Բաժնի պետի հանձնարարությամբ՝ կիրականացնի մասնագիտական այլ աշխատանքներ:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը։
Փորձագետը պետք է ունենա Փորձագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն և տիրապետի Adobe Premiere pro, Adobe After Effects, Adobe Photoshop, Adobe Audition ծրագրերին, ունենա առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 1 տարին՝ պետական ոլորտում:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
․ դիմում,
․ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներիև աշխատանքայինու ունակություններ իտիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների) պատճեները,
․ արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական,
հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
․ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
․ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
․ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
․ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,
․ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
․ անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):
Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ hr@mlsa.am էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 05.02.2024թ.
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆ Է՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`
Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անձնակազմի կառավրման բաժին /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/: