Մրցույթի արդյունքներ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՍՀՆ ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
հունիսի 19, 2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության պետի (ծածկագիր՝ 10-33.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլին ներկայացել են թեստավորման փուլը հաղթահարած մրցույթի մասնակիցներ՝ Կամսար Արշալույսի Կուլիջանյանը, Սվետլանա Աշոտի Հովակիմյանը և Վասակ Եգորի Ռափյանը:
Հարցազրույցի փուլը հաղթահարել է Սվետլանա Աշոտի Հովակիմյանը: