Մրցույթի արդյունքներ

Հայտնի են «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլի արդյունքները

հոկտեմբերի 23, 2023

23.10.2023թ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել են մրցույթին մասնակցելու թույլատրություն ստացած քաղաքացիներ Լիլիթ Սեյրանի Հովհաննիսյան, Ավետիք Համբարձումի Ղուկասյանը և Լիդիա Սամվելի Մարտիրոսյանը:

Մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել են Լիդիա Սամվելի Մարտիրոսյանը և Ավետիք Համբարձումի Ղուկասյանը: