Մրցույթներ

Մրցույթ՝ Ամփոփ վերլուծությունների բաժնում փորձագետ ներգրավելու համար

դեկտեմբերի 24, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության ամփոփ վերլուծությունների բաժնում փորձագետ ներգրավելու համար

1.      Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Ծրագրի նպատակն է ապահովել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ստորաբաժանումներից և գրասենյակներից ստացված` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող` իրենց բնագավառների ծրագրերի կատարման աստիճանը բնորոշող ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների հավաքագրումը, վերլուծությունն ու ամփոփումը, ինչպես նաև ամփոփ հաշվետվությունների կազմումը ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ վերլուծական և իրավիճակային հաշվետվությունների պատրաստում:

 
     2.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  

   Պայմանագիր կնքելու օրվանից 1  (մեկ) տարի  ժամկետով:

 

3.    Փորձագետի պարտականությունները՝

 

·         Օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է բյուջետային գործընթացին՝ յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարի հրամանի մշակում, միջնաժամկետ ծախսային ծրագրի  հայտի մշակում, վերլուծություն,  ամփոփում և ներկայացում,

·         տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված դեպքերում կատարում է օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված լիազորությունները,

·         իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի ոչ ֆինանսական` քանակական և որակական ցուցանիշների ամփոփ վերլուծություններ,

·         կատարում է Նախարարության ստորաբաժանումներից և գրասենյակներից ստացված` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող` իրենց բնագավառների ծրագրերի կատարման աստիճանը բնորոշող ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների հավաքագրումը, վերլուծությունն ու ամփոփումը, ինչպես նաև ամփոփ հաշվետվությունների կազմումը,

·         ներկայացնում է  առաջարկություններ այլ պետական մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների կողմից մշակված` սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող ծրագրերը ոլորտի քաղաքականության նպատակներին համապատասխանեցման  ապահովման վերաբերյալ,

·         կատարում է սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ վերլուծական և իրավիճակային հաշվետվությունների պատրաստումը,

·          մասնակցում է սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը, կատարում  է դրա արդյունքում կազմված ակտերի, տեղեկանքների և եզրակացությունների վերլուծությունն ու գնահատումը, և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ,

·         կազմում է Նախարարության գործունեության տարեկան հաշվետվությունը՝ Նախարարության ստորաբաժանումների և գրասենյակների հաշվետվությունների վերլուծության, գնահատման և ամփոփման հիման վրա:

 

     4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝ 

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·          բարձրագույն կրթություն,

·         հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի` երեք տարվա աշխատանքային ստաժ

·         գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·         համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

·         ծրագրերի մշակման, խնդրի լուծման, հաշվետվությունների մշակման, վերլուծության ունակություններ

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

2024 թ. դեկտեմբերի 27-ը ներառյալ:

 

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

     ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հեռ՝ 010 58 37 51 :

 

  

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

·         դիմում՝ (ձևը կցվում է),

·         հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի  13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,

·         տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·         ինքնակենսագրական,

·         մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

·         անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.     Ընտրություն կատարելու եղանակն է՝դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է  անձամբ՝ պատճենները բնօրինակների հետ,  կամ  էլեկտրոնային տարբերակով՝ hr@mlsa.am Էլ. փոստին:

 

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.mlsa.am/)

        Դիմումները ընդունվում են առձեռն աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200  և  1430-1700-ը:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010 58 37 51/:

 

Դիմումի ձև

 

Հայտարարություն