Մրցույթներ

Մրցույթ՝ Արտաքին կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

փետրվարի 17, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առաջ եկած նոր մարտահրավերներով պայմանավորված էապես մեծացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից իրականացվող ծրագրերի շրջանակը և ուղղությունները։

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ավելացել են օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետական ու ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցությամբ ծրագրերը, բանակցությունների վարման, անհրաժեշտ փաստաթղթերի և նյութերի մշակման աշխատանքները, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Արտաքին կապերի վարչությունում ապահովել երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի (Եգիպտոս, Քուվեյթ, Հնդկաստան, Կատարի Պետություն, Սերբիա և այլն) մշակման, փոխհամաձայնեցման, ստորագրման և վավերացման ընթացակարգերի իրականացումը, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ սեմինարների, համաժողովների, աշխատաժողովների և այլ միջոցառումների, ինչպես նաև վերջիններիս ներկայացուցիչների միջև պաշտոնական հանդիպումների կազմակերպումը, համապատասխան նյութերի պատրաստումը և ներկայացումը, օտարերկրյա պետություններից ժամանած հյուրերի և պատվիրակությունների ընդունելության արարողակարգի կազմակերպումը։

Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 3-րդ դեպք):

1.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի։

2.    Փորձագետի  պարտականությունները՝

·         Մասնակցություն միջազգային պայմանագրերով և միջազգային կազմակերպություններին անդամակցությամբ պայմանավորված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքների համակարգման, սահմանված կարգով համապատասխան զեկույցների (ԱՄԿ կոնվենցիաներ, Եվրոպական սոցիալական Խարտիա, ՄԱԿ կոնվենցիաներ և այլն) ու վերլուծությունների կազմման և ներկայացման գործում,

·         աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում օտարերկրյա պետությունների հետ համագործակցություն՝ երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի (Եգիպտոս, Քուվեյթ, Հնդկաստան, Կատարի Պետություն, Սերբիա և այլն) մշակման, փոխհամաձայնեցման, ստորագրման և վավերացման ընթացակարգերի ապահովում,

·         աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ սեմինարների, համաժողովների, աշխատաժողովների և այլ միջոցառումների, ինչպես նաև վերջիններիս ներկայացուցիչների միջև պաշտոնական հանդիպումների կազմակերպում, համապատասխան նյութերի պատրաստում և ներկայացում, օտարերկրյա պետություններից ժամանած հյուրերի և պատվիրակությունների ընդունելության արարողակարգի կազմակերպում։

3.    Փորձագետին ներկայացվող պահանջները՝               

·         բարձրագույն կրթություն (միջազգային հարաբերություններ).

·         օտար լեզուների իմացություն.

·         համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ

 

4.    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 20.02.2026

5.    Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,  

Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am 

Չի թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

6.    Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

·                   դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,

·                   հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

·                   տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,

·                   արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակա

վոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·                   ինքնակենսագրական,

·                   մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,

·                   անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

7.    Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

8.    Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:

9.    Դիմումների ընդունման հասցեն է՝   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝   /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։