Մրցույթ՝ գնումների համակարգման բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
հուլիսի 10, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
գնումների համակարգման բաժնում փորձագետ ներգրավելու համար
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ծրագրի նպատակն է ապահովել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) գնումների համակարգման բաժնի (այսուհետ՝ բաժին) գործառույթների շրջանակներում նախարարության կարիքների բավարարման համար իրականացվող գնումների գործընթացի կազմակերպման, կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների գործընթացի համակարգումը և Կազմակերպությունններին մեթոդական օժանդակության տրամադրումը, ինչպես նաև բաժնի գործառույթները պատշաճ և արդյունավետ իրականացնելու նպատակով:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 2 (երկու) ամիս ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
· Clienr treasury համակարգում ճշտված անվանացանկի ներմուծում,
· Անվանացանկի վերաբաշխում (նվազեցում/ավելացում),
· Պայմանագրերի ներմուծում (ըստ անհրաժեշտության փոփոխությունների իրականացում),
· Կազմակերպություններին գնումների մասնին ՀՀ օրենսդրության կիրառման մասով մեթոդական օժանդակության տրամադրում
· Հրապարակման ենթակա փաստաթղթերի տեղեդրում պետական մարմնի պաշտոնական կայքում,
· Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում (մրցույթային հանձնաժողովի նիստերի, քննարկումների կազմակերպում, համապատասխան արձանագրությունների կազմում):
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
· տվյալների մշակման կարողություններ և հմտություններ,
· հայերեն լեզվի տիրապետում,
· ռուսերեն լեզվի իմացություն (ցանկալի է),
· գնումների համակարգողի որակավորում,
· հաշվետվությունների մշակման ունակություն,
· թիմային աշխատանքի ունակություն,
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2024 թ. հուլիսի 15-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հեռ՝ 010 58 37 51:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում՝ (ձևը կցվում է),
· հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@mlsa.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.mlsa.am/)
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010 58 37 51/: