Մրցույթներ

Մրցույթ՝ Ընտանիքի սոցիալական գնահատման բաժնում փորձագետի ներգրավման մասին

հունվարի 22, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի փորձագետ ներգրավելու մասին

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնում փորձագետը պետք է.

 

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

1) մասնակցում է ընտանիքի սոցիալական գնահատման բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման և դրանց ներդրման աշխատանքներին.

2) մասնակցում է ընտանիքի սոցիալական գնահատման բնագավառը կարգավորող օրենսդրության միասնական կիրառումն ապահովելու նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերի և պաշտոնական պարզաբանումների մշակման, դրանք պետական գրանցման համար նախապատրաստման աշխատանքներին.

3) օրենսդրությամբ սահմանված (այդ թվում՝ ազատազրկման վայրից վերադարձած, փախստական ճանաչված կամ տեղահանված) անձանց սոցիալական ներառմանը կամ վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներ.

4) Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2025-2035 թվականների ռազմավարության և դրանից բխող 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի  մշակման աշխատանքներ.

5) սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի մշակման և իրականացման չափորոշիչների ձևավորման աշխատանքներ.

6) սոցիալական ներառման և վերաինտեգրման ոլորտներում դիմակայուն մեխանիզմների ներդրման աշխատանքներ.

7) սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի տեղեկատվական հոսքերի փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներ.

8) սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի իրականացման մեթոդաբանության և ուղեցույցերի մշակման աշխատանքներ.

9) մասնակցում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի վերաբերյալ Միասնական սոցիալական ծառայությանը մեթոդական և գործնական օգնության տրամադրման աշխատանքներին.

10) «ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց վարձակալությամբ բնակարանների ձեռքբերման ծախսերի փոխհատուցման տրամադրում» միջոցառման իրականացման ուղղությամբ աշխատանքներ.

11) «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային ծրագիր» միջոցառման իրականացման ուղղությամբ աշխատանքներ.

12) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման ուղղությամբ աշխատանքներ.

13) մասնակցում է սոցիալական ներառման և վերաինտեգրման, ծրագրերի մոնիթորինգի իրականացման աշխատանքներին.

14) մասնակցում է ՄԺԾԾ և բյուջետային հայտերի մշակման աշխատանքներին.

15) Բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է գրությունների, տեղեկանքների, դիմումների պատասխանների նախագծեր և այլ փաստաթղթեր:

 

 Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը։

Փորձագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, տիրապետի գրական հայերենին, աշխատանքային մակարդակով՝ անգլերեն և ռուսերեն լեզուներին, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

 

·  դիմում.

·  տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներիև աշխատանքայինու ունակություններ իտիրապետման տեսանկյունից   ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների)  պատճեները.

·  արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման  վկայական.

·  հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

·  պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

·  օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

·  օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

·  «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

·  Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,

·  մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.

·  անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

 

Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ  hr@mlsa.am էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25.01.2024թ.

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆ Է՝

Դիմում  ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։

   ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`

 Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:

     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անձնակազմի կառավրման բաժին /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/:

 Դիմումի ձև

 Ձև 1