Մրցույթ՝ ժողովրդագրական ծրագրերի բաժնում փորձագետ ներգրավելու մասին
ապրիլի 16, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-16.04. 2026
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հաշվի առնելով, որ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1641-Լ որոշումը, որը ներառում է նաև «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի» իրականացումը, ինչպես նաև ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ժողովրդագրական ծրագրերի բաժնի կողմից իրականացվող բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերը՝ փորձագետի ներգրավման անհրաժեշտություն է առաջացել։
Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի (ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման 10-րդ կետի 15-րդ ենթակետ) իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):
1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս։
2. Փորձագետի պարտականությունները՝
1. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում՝
· Նախարարության հետ պայմանագիր չունեցող ֆինանսական կազմակերպությունների (բանկ կամ վարկային կազմակերություն) կողմից ստացված դիմումների մուտքագրում statehouse.socservice.am համակարգ,
· ֆինանսական կազմակերպությունների ստացված հայտերի շրջանում
մարումների իրականացնում,
· Գլխավոր քարտուղարի և վարչության պետի կողմից վճարման հայտերի
ստորագրման և կնքման, սքանավորման և համակարգ ներմուծման գործընթացի կազմակերպում։
2. ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը» շրջանակում՝
· Միջգերատեսչական հանձնաժողովին ուղղված բոլոր դիմումների նախնական ուսումնասիրում, անհրաժեշտության դեպքում տվյալների լրացուցիչ ստուգում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում հանձնաժողովի քարտուղարին,
· Ծրագրի շրջանակում տարատեսակ տվյալների վերլուծություն և անհրաժեշտ ձևաչափերով վիճակագրական տվյալների ստացում,
· 114 թեժ գծին ուղղված խնդիրների ուսումնասիրում, ներկայացում, արդյունքների վերաբերյալ պարզաբանումների տրամադրում թեժ գծի օպերատորներին։
3. Մասնակցություն բաժնի կողմից իրականացվող բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում ընթացիկ բոլոր աշխատանքներին
3. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
· բարձրագույն կրթություն.
· հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն․
· համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ․
4. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 20.04.2026
5. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,
Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
6. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
· հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակա
· վոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
7. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
8. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:
9. Դիմումների ընդունման հասցեն է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751/։