Մրցույթներ

Մրցույթ՝ իրավաբանական բաժնի ավագ մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

սեպտեմբերի 16, 2024

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 10-33.8-Մ3-1)

 

1.     Մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, աշխատանքի, զբաղվածության, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի ոլորտների, սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության ոլորտների իրավական ապահովման հետ կապված աշխատանքներին,

2.    Մասնակցում է Նախարարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունների պատրաստման և ներկայացման աշխատանքներին.

3.    Մասնակցում է Նախարարի գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման ներկայացման աշխատանքները.

4.    մասնակցում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառները կանոնակարգող օրենսդրության կոդիֆիկացման աշխատանքներին,

5.    մշակում և նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Նախարարի և Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանների նախագծեր.

6.   մասնակցում է Բաժնի՝ աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

7.    իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

8.   Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է իրավական բնույթի այլ աշխատանքներ:

     Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

·     Կրթությունը, որակավորման աստիճան՝ բարձրագույն կրթություն, իրավագիտություն 042101.00.6 կամ 042101.00.7:

·          գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.

·         պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում

·         Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատավարձի չափը՝

        221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝

19սեպտեմբերի 2024թ.

 

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3:

Էլ. փոստ՝ hr@mlsa.am:

Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

 

Վերը  նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

·       դիմում` համապատասխան ձևաչափով,

·       Ինքնակենսագրական,

·       տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,

·       արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·       մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

·       անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝

 

·   անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr@mlsa.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին / ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3, 3-րդ հարկ, հեռ. 010583751:

 

 

Պաշտոնի անձնագիր

 

Դիմումի ձև

 

Մասնագիտական գիտելիքի շրջանակ