Մրցույթներ

Մրցույթ՝ հաշվապահական հաշվառման բաժնի փորձագետ ներգրավելու համար

հուլիսի 08, 2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ`Նախարարություն) հրապարակում է ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի փորձագետ ներգրավելու մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության  հաշվապահական հաշվառման  բաժնում փորձագետը պետք է.

Իրականացնի հետևյալ գործառույթները՝

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման իրականացման նպատակով հավաստագրերի, պարտավորությունների կազմման, մուտքագրման, ինչպես նաև ֆինանսական և բյուջետավորման բաժնների կողմից համապատասխանաբար ներկայացված քաղվածք պայմանագրերի, նախահաշիվների, ժամանակացույցերի մուտքագրումը <<Clienttreasury>> էլեկտրոնային համակարգ,

բ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և Նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի և միջոցառումների գծով տարեկան և եռամսյակային հաշվետվությունների կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման աշխատանքները,

գ.  Հաշվապահական հաշվառման ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն, 

դ. Նախարարության համակարգի կազմակերպություններին հաշվապահական հաշվառման հարցերով մեթոդական և խորհրդատվական օգնության ցուցաբերման աշխատանքների իրականացում,

ե. Նախարարությունում մշակվող հաշվապահական հաշվառման բնույթի փաստաթղթերի իրավական կարգավորման աշխատանքների իրականացում, 

զ. քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների, գրությունների պատասխանների նախագծերի պատրաստում,

է. Բաժնի պետի հանձնարարությամբ գրությունների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի  կազմում:

  • նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

բարձրագույն      կրթություն, համակարգչով աշխատելու ունակություն:                                                          

  • «Հաշվապահական հաշվառման մասին»,
  • «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին»,
  • «ՀՀ հարկային օրենսգրքի մասին»,
  • «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»,
  • «Գանձապետական համակարգի մասին»,
  • «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»,
  • «ՀՀ Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը հաստատելու մասին» թիվ 725-Ն,
  • «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ    207-Ն, ՀՀ ֆինանսների նախարարի հրամանների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2023թ. դեկտեմբերի 29-ը:

        Դիմող ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

  • դիմում,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համարմասնագիտական գիտելիքներիև աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), պատճեները,
  • արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինողժամանակավորև զորակոչային տեղամասին կցագրման  վկայական,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
  • պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
  • օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
  • օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
  • «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով),
  • ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Փաստաթղթերը ընդունվում են միայն էլեկտրոնային եղանակով ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 08.08.2023թ.։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /ք. Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@mlsa.am/:

Դիմումի ձև

Ձև 1