Մրցույթներ

Մրցույթ՝ Տարեցների հիմնահարցերի բաժնում փորձագետ ներգրավելու համար

փետրվարի 03, 2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  հավասար հնարավորությունների ապահովման վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի փորձագետ ներգրավելու համար

 

1.      Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Ծրագրի նպատակն է ապահովել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի կողմից տարեցների սոցիալական ներառման քաղաքականության մշակման և դրա իրականացման, տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական նպատակային ծրագրերի կատարման աստիճանը բնորոշող ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման, ներկայացման, տարեցների իրավունքների պաշտպանության բնագավառի միջնաժամկետ ծախսերի ծրագրերին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հիմնական ցուցանիշներին վերաբերող առաջարկությունների մշակման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների, այդ թվում՝ խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման վերաբերյալ պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքներ:

 
     2.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  

   Պայմանագիր կնքելու օրվանից մինչև դեկտեմբերի 30-ը ժամկետով:

 

3.    Փորձագետի պարտականությունները՝

 

·         Իրականացնում է տարեցների սոցիալական ներառման քաղաքականության մշակման և դրա իրականացման ապահովման աշխատանքներ,

·         Իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների, այդ թվում՝ խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման վերաբերյալ պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման ապահովման աշխատանքներ,

·         Իրականացնում է Նախարարության ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև Նախարարության հետ համագործակցության շրջանակներում պետական աջակցության ծրագրեր իրականացնող՝ բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման գործընթաց,

·         Իրականացնում է տարեցների իրավունքների պաշտպանության բնագավառի միջնաժամկետ ծախսերի ծրագրերին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հիմնական ցուցանիշներին վերաբերող առաջարկությունների մշակման աշխատանքներ,

·         Իրականացնում է տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական նպատակային ծրագրերի կատարման աստիճանը բնորոշող ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքներ:

·         Մասնակցում է քաղաքացիների բանավոր և գրավոր դիմումների և բողոքների քննարկումներին, անհրաժեշտության դեպքում, դրանցում արծարծված խնդիրների ուսումնասիրությանը և համապատասխան պարզաբանումների տրամադրմանը,

·         Իրականացնում է էլեկտրոնային նամակագրություն,

·         Մասնակցում է տեսահամաժողովներին, սեմինարներին, աշխատանքային քննարկումներին,

·         Աջակցում սահմանված կարգով պահանջվող հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի ներկայացմանը։

 

 

     4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝ 

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·         բարձրագույն կրթություն,

·         հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի` երեք տարվա աշխատանքային ստաժ

·         գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·         համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

·         ծրագրերի մշակման, խնդրի լուծման, հաշվետվությունների մշակման, վերլուծության ունակություններ

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

2025 թ. փետրվարի 6-ը ներառյալ:

 

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

     ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հեռ՝ 010 58 37 51 :

 

  

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

·         դիմում՝ (ձևը կցվում է),

·         հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի  13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,

·         տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·         ինքնակենսագրական,

·         մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

·         անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.     Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է  անձամբ՝ պատճենները բնօրինակների հետ,  կամ  էլեկտրոնային տարբերակով՝ hr@mlsa.am Էլ. փոստին:

 

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.mlsa.am/)

        Դիմումները ընդունվում են առձեռն աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200  և  1430-1700-ը:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010 58 37 51/:

 

 

Դիմումի ձև

 

Հայտարարություն