Մրցույթներ

Մրցույթ՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետ ներգրավելու համար

հունվարի 31, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի   նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ ներգրավելու մասին

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետը պետք է.

 

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

Փորձագետն իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքերը, մասնավորապես`

1) մասնակցի Նախարարության ընթացիկ ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ հոլովակների պատրաստման աշխատանքներին

2)    կատարի վիդեո և աուդիո մոնտաժի աշխատանքներ.

3)    պատրաստի ինֆոգրաֆիկական լուծումներ

4)  Նախարարության հեղինակային տեսանյութերի համար ստեղծի վիդեո պարունակող  գլխադիրներ, լուսագրեր, անցումային ներդիրներ

5)    պատրաստի 2D և 3D անիմացիոն էլեմենտներ

6)  կիրառելով Adobe Premiere pro, Adobe After Effects,  Adobe Photoshop, Adobe Audition ծրագրերը՝ մշակի նախարարության պաշտոնական հարթակներում հրապարակվող ցանկացած վիդեո և աուդիո բովանդակություն,

7)  ըստ անհրաժեշտության՝ կմասնակցի անիմացիոն հոլովակների պատրաստման աշխատանքներին,

8)  Բաժնի պետի հանձնարարությամբ՝ կիրականացնի մասնագիտական այլ աշխատանքներ:

 

  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը։

 

Փորձագետը պետք է ունենա Փորձագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն և տիրապետի Adobe Premiere pro, Adobe After Effects,  Adobe Photoshop, Adobe Audition  ծրագրերին, ունենա առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 1 տարին՝ պետական ոլորտում: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

 

․ դիմում,

․ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներիև աշխատանքայինու ունակություններ իտիրապետման տեսանկյունից   ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների)  պատճեները,

 արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման  վկայական,

հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

․ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

 օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

․ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,

․ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.

․ անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

 

Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ  hr@mlsa.am էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 05.02.2024թ.

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆ Է՝

Դիմում  ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։

   ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`

 Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:

     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անձնակազմի կառավրման բաժին /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/:

 Դիմումի ձև 

 Ձև 1