Մրցույթներ

Մրցույթ՝ քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար

հոկտեմբերի 09, 2025

          Հայտարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

 

25 սեպտեմբերի 2025 թվական

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ծածկագիր՝ 10-33.5-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 10-33.5-Մ2-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1.     դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),

2.    ինքնակենսագրություն (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),

3.    անձնագրի, նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա պետք է ներկայացնի հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը.

4.    բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,

5.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (աշխատանքային պայմանագիր, աշխատանքի ընդունման մասին իրավական ակտ, աշխատանքային գրքույկ։ Ի լրումն նշված փաստաթղթերի՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացուց կարող է պահանջվել ներկայացնելու անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք իր աշխատանքային գործունեության վերաբերյալ, կամ աշխատանքային նկարագիր, կամ աշխատանքային գործունեությունը հավաստող այլ փաստաթուղթ) լուսապատճենը.

6.    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,

7.    լուսանկար՝ 3X4 չափի:

8.    Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի լուսապատճենները արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների)։

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակի լուսապատճենը:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ժամը՝ 24:00-ն:

Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ

Քաղաքացիները Թեստավորմանը պետք է ներկայանան անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ)։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում են «Մուտք» և «Գրանցվել» պատուհանները:
«Գրանցվել» պատուհանը լրացվում է այն դեպքում, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով:
Գրանցված լինելու դեպքում անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն (այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով գրանցվել է) և գաղտնաբառը, ապա սեղմել «Մուտք» ստեղնը։

Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել «Անձնական տվյալներ», «Այլ տվյալներ», «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» ենթաբաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» դաշտի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» դաշտի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս ուղարկված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Համապատասխան մարմին, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար:
Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ստանալուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված
նշանը:

Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» դաշտի ներքո նշված «Խմբագրել» ստեղնը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» ստեղնի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղման «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացին թեստավորմանը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Թեստավորման փուլի բնագավառներ

Մասնագիտական գիտելիքներ (ՔԾ գրասենյակ)

1.       ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)

hոդվածներ`   1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143723/latest

2.    «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք

hոդվածներ՝ 4-7, 20-27

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/207626/latest

  1. «Հանրային ծառայության մասին» օրենք

hոդվաձներ՝   3-15, 18-23, 271, 28-34, 44, 53

 

հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/208569/latest 

 

  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք

hոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38

 

      հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest 

 

Մասնագիտական գիտելիքներ (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն)

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք.

հոդվածներ՝ 2, 6, 21, 23, 38

 

 

Հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/187324/latest 

 

·         «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենք,

Հոդվածներ՝  3, 6, 8, 9, 11

 

         Հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/175858/latest 

 

·      «Հանրագրերի մասին» ՀՀ օրենք

         հոդվածներ՝  3, 4, 5, 6, 8, 9, 10

 

        Հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/151406/latest 

 

·         «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք

           Հոդվածներ՝ 3, 19, 31,  33, 34, 35, 40, 41,  47

 

           Հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/194274/latest 

 

 

  • ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 2-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշում.

 

Որոշման հավելված, կետեր՝ 13, 15, 17, 18, 20, 21, 122, 123, 125, 126, 127, 141

 

         Հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/205759/latest 

 

·      Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2020թ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» N 147-Ա/1 հրաման

 

Հղումը՝  N-147-Ա/1 հրաման

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ստուգվող մասնագիտական գիտելիքներ և դրանք կիրառելու կարողությունները բաղկացած են հետևյալ բնագավառներից

 

·         «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

 

 

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest

 

 

·         «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք 

 

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest

·         «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք

 

Հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/194274/latest

 

 

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք.
  •  

     Հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/187324/latest

 

·         «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենք,

 

Հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/175858/latest

 

 

  • ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 2-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշում.
  •  

 հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/205759/latest

 

    Կոմպետենցիաները՝ պաշտոնի անձնագրում: 

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, կառավարական շենք 3),  հեռախոսահամար՝ 010-58-37-51, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@mlsa.am :

Պաշտոնի անձնագիր

Թեստային առաջադրանքների ձևերը