Նորություններ

Այսուհետ կազմակերպությունները կարող են մեկտեղել իրենց կողմից առաջարկվող ռեսուրսները՝ հրատապ արձագանքման ենթակա իրավիճակներից տուժած անձանց աջակցելու նպատակով

սեպտեմբերի 12, 2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախատեսած Հրատապ արձագանքման հարթակում կարող եք գույքագրել Ձեր կազմակերպության կողմից առաջարկվող ռեսուրսները՝ հրատապ արձագանքման ենթակա իրավիճակներից տուժած անձանց և ընտանիքների առաջնային կարիքների բավարարման նպատակով։

Հարթակում որպես աջակցություն տրամադրող կազմակերպություն կամ անհատ գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել Ձեր կողմից առաջարկվող սոցիալական աջակցության ծառայությունները՝ ըստ հարթակում հաշվառվող հետևյալ կարիքների՝

ü  Սնունդ,

ü  Հագուստ,

ü  Կոշիկ,

ü  Աջակցող միջոցներ (պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ),

ü  Հիգիենայի պարագաներ,

ü  Տակդիր, միջադիր,

ü  Մահճակալ, ներքնակ,

ü  Անկողնային պարագաներ,

ü  Կենցաղային պարագաներ,

ü  Դեղորայք,

ü  Դպրոցական պարագաներ,

ü  Հոգեբանական աջակցություն,

ü  Խնամք,

ü  Ժամանակավոր կացարան,

ü  Փոխադրման ծառայություն,

ü  Այլ:

Հրատապ արձագանքման հարթակը բարելավվել և արդիականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում:

Հարթակի ծրագրային ապահովումը մշակվել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։