Նորություններ

Այս պահին խնամքի ցերեկային ծառայություններ է ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 1100 շահառու

օգոստոսի 10, 2022

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրել խնամքի ցերեկային ծառայություններ։

Հանրապետության ողջ տարածքում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է շուրջ 113 մլն 881 հազար դրամ։

Այս պահի դրությամբ՝ ծրագրով սահմանված անհրաժեշտ ծառայություններ է ստանում շուրջ 1100 շահառու։      

Հատկացվող գումարի շրջանակում սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով:

Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև սոցիալական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումն, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝

  • Արագածոտնի մարզում՝ «Վորլդ Վիժն Հայաստան» ԲՀԿ
  • Շիրակի մարզում՝ «Ընտանիք և համայնք» ԲՀԿ,  «Հայկական Կարիտաս» ԲՀԿ
  • Լոռու մարզում՝ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ, «Վորլդ Վիժն Հայաստան» ԲՀԿ,
  • Արարատի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ,
  • Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ընտանիք և համայնք» ԲՀԿ,
  • Գեղարքունիքի մարզում՝ «Վորլդ Վիժն Հայաստան» ԲՀԿ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ
  • Կոտայքի մարզ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ,
  • Սյունիքի մարզում՝ «Գործընկերություն և ուսուցում» քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող ՀԿ,
  • Վայոց Ձորի մարզում՝ «Մանկական զարգացման հիմնադրամ»,
  • Տավուշի մարզում՝ «Երեխաների աջակցության Կենտրոն» հիմնադրամ, «Վորլդ Վիժն Հայաստան» ԲՀԿ։