Նորություններ
Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում Կոտայքի մարզում իրականացվել է վերապատրաստման դասընթաց
մարտի 10, 2025
Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում վերապատրաստման դասընթացները շարունակվում են․ հերթական երկօրյա դասընթացն իրականացվել է Միասնական սոցիալական ծառայության Կոտայքի մարզի բոլոր տարածքային կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև մարզի համայնքային սոցիալական աշխատողների մասնակցությամբ։
Վերապատրաստման շրջանակում ներկայացվել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման կարևորությունը, նախատեսվող փոփոխություններն ու ակնկալվող արդյունքները․ քննարկվել է նոր համակարգի տեղեկատվական համակարգին ու թվային փոխակերպման հայեցակարգին առնչվող մի շարք հարցեր։
Դասընթացավարները մանրամասնել են նաև սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությունն ու օրենսդրական ընթացակարգերը, խոսել բարեկեցության գնահատման մեթոդաբանության, ռազմավարական հաղորդակցման առանձնահատկությունների և այլնի մասին։ Վերապատրաստման մասնակիցներին փոխանցվել է անհրաժեշտ տեղեկատվություն նաև դիմումների ներկայացման ընթացակարգի, ինչպես նաև աշխատանք փնտրելու հարթակների ու գործիքների վերաբերյալ։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, մասնակցել թեմատիկ քննարկումների։
Դասընթացը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։