Նորություններ

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ

ապրիլի 23, 2025

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ։  

Ծրագրի շրջանակում այս պահին հաստատվել է 3594 դիմում։ 

Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն զբաղվածություն, այսինքն՝ գրանցված աշխատող են։

Աջակցության չափը կազմվում է աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և ուղղվում է շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը այն տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։

Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը սահմանվել է 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։ 

Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services  հարթակում։