Նորություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում 2025 թվականին իրականացված բարեփոխումներ և ծրագրեր

հունվարի 09, 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում 2025 թվականին իրականացված բարեփոխումներ և ծրագրեր 

 

Ø  ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐ 

1 Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման նպատակով 2025 թպետական բյուջեով հատկացվել է շուրջ 20.9 մլրդ դրամ՝ շուրջ 37420 երեխայի համար, 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է շուրջ 18.6 մլրդ դրամ, իսկ երեխաների թիվը՝ 34270: 

2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար սահմանվել է ծննդյան միանվագ նպաստի համահարթ չափ՝ 500,000 դրամ։ 

2Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցության ծրագրի իրականացման համար 2025 թվականին պետական բյուջեով հատկացվել է շուրջ 27.1 մլրդ դրամ՝ շուրջ 45,103 երեխայի համար: 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է՝ շուրջ 25.1 մլրդ դրամ, իսկ երեխաների միջին ամսական թիվը՝ 39772: 

Իրականացված բարեփոխումների շրջանակում՝ 2026 թվականի հունվարի 1-ից աջակցությունը կդառնա պետական նպաստ։  

3 Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի  տրամադրման նպատակով 2025 թ պետական բյուջեով հատկացվել է շուրջ 30.2 մլրդ դրամ՝ շուրջ 67943 երեխայի համար, 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է շուրջ 28.0 մլրդ դրամ, իսկ երեխաների միջին ամսական թիվը 60582 է: 

4 Դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման ծրագրի շրջանակում 30.12.2025 թ. դրությամբ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի դիմաց մասնակի փոխհատուցում է հատկացվել 259 շահառու ծնողի: 2025 թ պետական բյուջեով հատկացվել է 82.3 մլն դրամ՝ 55 շահառուի համար, որից 2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է շուրջ 69.8 մլն դրամ՝ 30 շահառուի համար: 

Ծրագրի բարեփոխման նպատակով 2025 թվականի ապրիլի 17-ից վերանայվել է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար փոխհատուցման առավելագույն չափը, ըստ որի նախկինում սահմանված 5.5 մլն դրամի փոխարեն սահմանվել է 8 մլն դրամ: 

5 2025 թվականին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման իրավունք է տրվել նաև մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց: 2025 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 մլրդ դրամ՝ շուրջ 5337 ավանդատուի ավանդի դիմաց փոխհատուցում հատկացնելու համար։ 

2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է շուրջ 820.0 մլն դրամ՝ 4300 շահառուի համար: Մեկ անձին հասանելիք փոխհատուցման միջին չափը կազմում է շուրջ 191,000 դրամ: 

6. Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12 % հետվճարի ծրագրից 2025 թ․դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ օգտվում է 378,127  քաղաքացի մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4189 դրամ է։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 342.0 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ հետվճարի տեսքով շահառուներին հետ է վերադարձվել շուրջ 31.5 մլրդ դրամ։

2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի  հետվճարի չափը դարձել է 20 %՝ մինչև 10,000 դրամ։ 

7 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի մեկնարկից սկսած՝ ծրագրից օգտվել է 8,165 անձ, որոնցից 1559-ի վարկերը ամբողջությամբ մարվել են․ 2,063 շահառու (26%) միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն։

Հունվարի սկզբի դրությամբ աջակցություն ստացող (ակտիվ) շահառուների թիվը 5,072 է։ Դեկտեմբեր ամիսը ներառյալ շահառուների աշխատավարձից առաջացած եկամտային հարկից վարկերի մարման աջակցությանն է ուղղվել 1.3 մլրդ դրամ։

Շրջանառվում է նախագիծ, ըստ որի նախատեսվում է՝

  •       դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ներառյալ,
  •       սահմանել աջակցության իրավունքի դադարեցման համար եկամտային հարկի առավելագույն չափ՝ 150,000 դրամ,
  •       սահմանել ընթացակարգեր՝ քրեակատարողական ծառայությունում աշխատող անձանց ևս միջոցառումից օգտվելու հնարավորության ապահովման նպատակով: 

8 2025 թ․ սեպտեմբեր ամսից գործում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ։ 2025 թվականի սեպտեմբեր ամսից նպաստները նշանակվում, հաշվարկվում և վճարվում են Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չունի եթե անաշխատունակության թերթիկը բացված է, ապա նպաստը կփոխանցվի ինքնաշխատ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։ 

9 Պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։ Օրենսդրական փոփոխությունների թվում՝

·         ընդլայնվել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2004 թթ. ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկն ընդլայնվել է ի հաշիվ 1992-2004 թթ. գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, կուլտուր-մշակութային, ուսումնական  հաստատությունների, որոնց աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։

·         Միասնականացվել են աշխատանքային ստաժը հաստատելու ընթացակարգը՝ 1992–2013 թվականների ժամանակահատվածների աշխատանքային ստաժը հաստատելիս աշխատանքային գրքույկի պատշաճ գրառումների և ապահովադիրի կողմից սոցիալական վճար կատարած լինելու տեղեկատվության առկայության դեպքում աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր չեն պահանջվի։

·         Պարզեցվել է Ղարաբաղի տարածքում աշխատած անձանց աշխատանքային ստաժը հաստատելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի արխիվները հիմնականում չեն պահպանվել։ Ինչը նշանակում է, որ Ղարաբաղի տարածքում աշխատած 1992-2013 թթ.  ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ առկա չէ։ Ուստի նշված տարիների աշխատանքային ստաժը կհաստատվի նաև այն դեպքերում, երբ օբյեկտիվորեն բացակայում են սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթերը։

 

10 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստները, այդ թվում՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստները և կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով։

 

Ø  ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ 

11 «Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թ հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում և զբաղվածության ապահովում» ծրագրում 2025 թ. ընդգրկվել է 238 անձ, որից 122-ը՝ մասնագիտական ուսուցման, 12-ը՝ պրակտիկայի և 104-ը՝ միանվագ փոխհատուցման բաղադրիչներով:

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է երեք ուղղությունով՝

  • ·      մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  • ·         աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  • ·         աշխատանքի տեղավորում՝ գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։ 

12 «Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրում» ծրագրից 2025 թ. օգտվել է 35 շահառու՝ 35 երեխայի խնամքի հարցում աջակցություն ստանալու համար: 

Միջոցառմամբ պետական աջակցություն է տրամադրվում ռազմական գործողությունների արդյունքում անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իրականացնող անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելիս։ Յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով օրական առնվազն 6 ժամով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ առավելագույնը 104 000 դրամի չափով։ Պետական աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 3 տարին լրանալը։

13․ «2023 թվականին Ղարաբաղից տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպում և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում 2025 թ աջակցություն է ստացել 952 անձ, որից 83-ը՝ մասնագիտական ուսուցման, 798-ը՝ աշխատանքային փորձի ձեռքբերման, իսկ 71-ը՝ մասնագիտական ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման բաղադրիչի շրջանակում։ 

Ծրագրով նախատեսված է աջակցության 3 ուղղություն՝

  • ·         ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  • ·         աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  • ·         ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։ 

14 «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանակում 2025 թիրականացվել է 52 ծրագիր, որից 27-ը՝ աշխատանքային փորձի ձեռքբերման, իսկ 25-ը՝ աշխատավարձի մասնակի փոխհատուցման բաղադրիչի շրջանակում: 

15. 2026թ․-ից իրականացվելու է ինքնազբաղվածության խթանման ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանված այն անձանց համար, ովքեր բնակարանային աջակցության պետական ծրագրի շրջանակում ձեռք են բերել կամ կառուցել են բնակարան/բնակելի տուն, և վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող։ 

Աջակցությունը կտրամադրվի հետևյալ ուղղություններով՝

ü  բիզնեսի ուսուցման դասընթացներ՝ մինչև 300,000 դրամ,

ü  բիզնես ուղեկցում 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար)՝ ամսական 60,000 դրամ,

ü  գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը։ 

16 Ներդրվել է Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ, որը հնարավորություն կտա աշխատանքային պայմանագրերի կնքումն իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքումը 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը իրականացվել է կամավոր հիմունքներով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը իրականացվելու է բացառապես թվային համակարգով։ 

17 Նախատեսվում է ներդնել աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդնման  արդյունքում աշխատանքային հարաբերությունների կողմերը աշխատանքային վեճերի պարագայում ստիպված չեն լինի անցնել դատական ընթացակարգերով, երկար ժամանակ ու ֆինանսական միջոցներ ծախսել փոխարենը կարող են դիմել աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնող աշխատանքային վեճերի հանձնաժողովներին, որոնք նախատեսվում է, որ կգործեն Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակի մարզային և Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներում։ 

2025 թ․ նախագծերի փաթեթը ներկայացվել է Արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության եզրակացություն տրամադրելու նպատակով։  

18 Նախատեսվում է հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը մի շարք օրենքներում այս սահմանափակումը վերաբերելի է շուրջ 24,396 պաշտոնի։ 2025 թ․ ԱՍՀՆ կողմից մշակվել և շրջանառության մեջ են դրվել ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթը», որի շրջանակում «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքներից նախատեսվում է հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը։ 

2025 թ․ նախագծերի փաթեթը ներկայացվել է Արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության եզրակացություն տրամադրելու նպատակով։

 

Ø  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

19 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Սյունիքի և Կոտայքի մարզերում գործարկվել է (պիլոտային) ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ, որը 2026 թվականի հուլիսի 1-ից գործարկվելու է ամբողջ երկրում։ Գնահատման նոր համակարգով ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքները կունենան նվազագույն երաշխավորված եկամուտ՝ պարենային զամբյուղի չափով։ Նոր համակարգի ներդրման արդյունքում պիլոտավորված մարզերում նպաստի միջին չափը կազմում է 78 000 դրամ, իսկ առավելագույն չափը ավելի քան 200 000 դրամ։

Դեկտեմբեր ամսվա համար անապահովության գնահատման նոր համակարգով Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության նպաստ է ստացել 720 ընտանիք, իսկ եռամսյա հրատապ օգնություն՝ 296 ընտանիք:

20 2025 թ շարունակվել են աշխատանքները սոցիալական բնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ։ «Օթևան» ՊՈԱԿ-ին ամրացվել են ևս 3 շենք, որոնք վերակառուցման կամ վերանորոգման միջոցով ծառայելու են որպես սոցիալական բնակարաններ /Կապանի նախկին գիշերօթիկ հաստատության մասնաշենք, Վանաձոր քաղաքի Զեյթունի 53 գտնվող շենք, «Գավառի նախկին մանկատուն» ՊՈԱԿ-ի շենք/։ Ներկա պահին ԱՍՀՆ-ին ամրացված Հրազդանի նախկին քրեակատարողականի շենքը, Դիլիջան համայնքի գիշերօթիկ դպրոցի ուսումնական մասնաշենքը, Արտաշատ քաղաքի Մռավյան փողոց 32/1 հասցեում գտնվող շենքը նախատեսվում է հետագայում ևս ծառայեցնել որպես սոցիալական բնակարանային ֆոնդ։

Ավարտվել է Հրազդանի նախկին քրեակատարողական շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման և պարզ փորձաքննության աշխատանքները և ներկայացվել է համալիր փորձաքննության։ Ընթացքում է Կարիտաս Հայաստանի հետ համատեղ Արտաշատ քաղաքի Մռավյան փողոց 32/1 հասցեում գտնվող շենքի  նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և պարզ փորձաքննության աշխատանքները։ 2026 թվականի ՀՀ պետական բյուջեով հաստատվել է 206 մլն դրամ՝ «Գավառի նախկին մանկատուն» ՊՈԱԿ-ի նախագծման աշխատանքների և Վանաձորի շենքի վերանորոգման համար։

21.  Ավան  վարչական շրջանի Ռուբինյանց 7 հասցեում գտնվող շենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ կողմից։ Տվյալ շենքը ԱՍՀ նախարարությանն է տրամադրվել Երևանի քաղաքապետարանի կողմից այն տրվել է անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2030 թվականը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անօթևան անձանց բնակարանով ապահովելու ծրագիր իրականացնելու համար։ Շենքի երրորդ և չորրորդ հարկերում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։ 

22․ Ներդրվելու է սոցիալական բնակարանների վերափոխման նոր մոդել, որի շրջանակում նախատեսվում է բազմաբնակարան շենքերի ձեռնահարկերը վերակառուցել որպես սոցիալական բնակարաններ: Գաղափարն այս պահին քննարկման փուլում է, դիտարկվում է տվյալ փորձը Հայաստանի մյուս համայնքներում ևս կիրառելու հեռանկարը:

23․ 2025 թ շարունակվել է Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար։ Աջակցություն է տրամադրվել միջինում 69000 անձի՝ 32,6 մլրդ դրամի չափով, այդ թվում՝ դոնոր կազմակերպությունների միջոցներից (137 մլն դրամ)։ Դեկտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են 44414 անձինք: Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:

24․ 2025 թ շարունակվել է Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների հրատապ սոցիալական աջակցության ծրագիրը աջակցություն է տրամադրվել միջինում 5000 ընտանիքի՝ 1,8 մլրդ դրամի չափով (միայն պետական բյուջե)։ Դեկտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են 6168 անձինք: Ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:

 

25 2026 թվականի հուլիսի 1-ից իրականացվելու է աջակցության նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման նպատակով։ Միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է 120 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։ 

Ծրագրից կարող են օգտվել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված անձինք, բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքները, որոնք՝

·         բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից,

·         որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում,

·         որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

26․ Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից իրացվել է 3696-ը. պետական բյուջեից վճարվել է շուրջ 5,9 մլրդ դրամ։ 

27 Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 4053 ընտանիք, որից իրացվել է 1755-ը. պետական բյուջեից վճարվել է շուրջ 3 մլրդ դրամ։ 

28. Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2316 ընտանիք ստացել է շահառուի կարգավիճակ, որոնցից 2270–ը վարկավորվել են, իսկ 212-ը ներկայացրել են ավարտական ակտ․ պետական բյուջեից վճարվել է շուրջ 5,2 մլրդ դրամ։ 

29. Շարունակվում է Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը. միջոցառման շրջանակում աջակցություն է ստացել 3059 շահառու, որից 595-ը մարզում հիփոթեքի մարման աջակցության, 618-ը կանխավճարի ապահովագրության, 1846-ը հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։ Պետական բյուջեից վճարվել է շուրջ 2,5 մլրդ դրամ, որից շուրջ 631 մլն դրամը մարզում հիփոթեքի մարման աջակցության, 21 մլն դրամը կանխավճարի ապահովագրության, 1 մլրդ 850 մլն դրամը հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։

Ø  ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏ 

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՈԼՈՐՏ 

30 Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների ծրագրի շրջանակում 2025 թվականին խնամքի ծառայություններ է տրամադրվել 1340 անձի նախատեսվել է շուրջ 3 մլրդ 361 հազար դրամ։

Ծառայությունների տրամադրումը 2025 թվականին իրականացվել է 2 բաղադրիչով՝

  • ·         նախարարության համակարգի պետական ոչ առևտրային չորս կազմակերպությունների կողմից, որոնց շահառու է 1125 անձ,
  • ·         Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի և Վանաձորի տարեցների տան կողմից՝ ծառայությունների պատվիրակման միջոցով, որոնց շահառու է 215 անձ։ 

31Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների շրջանակում  2025 թվականին խնամք է տրամադրվել 1325 անձի՝ մարզերում և Երևան քաղաքում, այդ թվում՝ 50 անձ ստացել է հատուկ (մասնագիտացված) խնամք Երևան և Աբովյան քաղաքներում։ Այս նպատակով նախատեսվել է 239 մլն 803 հազար դրամ։ 

Տնային պայմաններում խնամքի ծառայությունը ներդրված է բոլոր մարզերում՝ բացառությամբ՝ Վայոց Ձորի մարզի, իրականացվում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «Հուսո տուն» ՀԿ-ի, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի, «Համագործակցության կամար» ՀԿ-ի և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից։ 

32Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ է տրամադրվել 600 անձի մարզերում և Երևան քաղաքում 2025 թ. համար նախատեսվել է 78 մլն 879 հազար դրամ։ 

Ցերեկային խնամքի ծառայությունը ներդրված է բոլոր մարզերում՝ բացառությամբ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի, իրականացվում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի  և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից։ 

33․ Վերանորոգվելու և բարեկարգվելու են տարեցների ու երեխաների խնամքի հաստատությունները տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով 2025 թ հատկացվել է 1 մլրդ 158 մլն դրամ 2026 թ պետական բյուջեից կհատկացվի ևս 1 մլրդ 499 մլն դրամ։

Երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող խնամքի հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով՝ 2026 թ պետական բյուջեից կհատկացվի 1 մլրդ դրամ։ 

34․«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի ենթակառուցվածքների արդիականացման և շենքային պայմանների բարելավման նպատակով՝ Քուվեյթի Պետության կողմից տրամադրվելու է հավելյալ աջակցություն այն ուղղվելու է հաստատության ներքին հարդարման, վերանորոգման, տեխնիկական համալրման, կանաչապատ տարածքների բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար։ 

Ø  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ 

35 2025 թ. շարունակվել է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը։ ԱՍՀՆ ենթակայությամբ գործող երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնը տարեկան շուրջ 600 երեխայի տրամադրել է սոցիալ-հոգեբանական, իրավաբանական և կարիքահեն այլ ծառայություններ։ Բացի այդ,  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխայի տրամադրվել է կարիքահեն ծառայություններ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» միջոցառման շրջանակում պատվիրակված ծառայություններ իրականացնող 14 հասարակական կազմակերպության կողմից` 30 ցերեկային կենտրոնում: 

36 Շարունակվում են խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները։ 2025 թ. ընթացքում 197 երեխա խնամք է ստացել 110 խնամատար ընտանիքում։ 

37 2025 թ. ընդունվել են «Երեխայի իրավունքների և պաշտպանության համակարգի մասին» և «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: Այն կարևոր քայլ է երեխայակենտրոն պետական համակարգի ձևավորման ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում երեխայի լավագույն շահն է։ 

Օրենքների ընդունմամբ ամրապնդվել է պետության դերը որպես երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, հստակեցվել է համայնքի դերը՝ ներդնելով մասնագիտացված սոցիալական աշխատողի ինստիտուտ, ձևավորվել է մոնիթորինգի և վերահսկողության նոր համակարգ՝ կանխարգելման և արագ արձագանքի համար։ Միաժամանակ, հստակեցվել են մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի լիազորությունները երեխայի պաշտպանության ոլորտում, սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և դրա կանխարգելման ու արձագանքման մեխանիզմները։ Նաև ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխայի այլընտրանքային խնամքի ձևը պարբերաբար վերանայվում է՝ հաշվի առնելով նրա կարծիքն ու շահերը, հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար։ Ներդրվելու է նոր տեղեկատվական համակարգ՝ դեպքերի վարման, ծառայությունների պլանավորման և հաշվետվողականության ապահովման համար։ 

38․ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում 2026 թվականին իրականացվելու են հիմնավերանորոգման աշխատանքներ։ 

Ø  ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՈԼՈՐՏ 

39․ 2025 թ հունվարի 1-ից ՀՀ-ում ամբողջապես գործարկման է անցել Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգը: Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառումն իրականացվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատական դեպարտամենտի, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների և ապաստարանների կողմից տրամադրված տվյալների հիման վրա: 

2026 թ առաջին եռամսյակում Համակարգում ներդրվելու է հաշվետվությունների գեներացման համակարգ, որը առաջին անգամ Հայաստանում թույլ կտա ունենալ համալիր և տարանջատված վիճակագրական տվյալներ ԸԲ դեպքերի վերաբերյալ։ 

40․ 2025 թվականի ապրիլի 23-ին ՀՀ կառավարության N 482-լ որոշմամբ ընդունվել է «ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը», որը ներառում է գենդերային քաղաքականության իրականացման 6 գերակայություն՝ անդրադառնալով նաև ընտանեկան բռնության դեմ պայքարին, որոշումների կայացման գործընթացում գենդերային խզվածքի հաղթահարմանը, կրթության և գիտության, առողջապահության ոլորտներում գենդերային խտրականության հաղթահարմանն ու հավասարության ապահովմանը: 

41. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններից 2025 թ օգտվել է 2071 անձ, որից՝ 1419 կին, 17 տղամարդ, 635 երեխա․ պետական բյուջեով հատկացվել է շուրջ 96 մլն դրամ։ 

42. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց  ապաստարանի ծառայություններից 2025 թվականին օգտվել է 179 անձ, որից՝ 65 կին, 114 երեխա․ պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 12,225.00 մլն դրամ։ 

43. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց միանվագ դրամական աջակցության ծրագրում 2025 թվականին ընդգրկվել է 93 շահառու․ նախատեսվել է 15 մլն դրամ, որից ծախսվել է շուրջ 14 մլն դրամ։ Այս ծրագրում էականորեն ավելացել է միանվագ դրամական աջակցության գումարը՝ նախկին 50,000, 100,000 և 150,000 դրամ ստանդարտ գումարի փոխարեն բազային վճարը կազմում է 65,000 դրամ և ավելի, միջինում 150,000-180,000 դրամ և ավելի։ 

44. Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների շրջանակում 2025 թվականին աջակցություն է ստացել 31 զոհ, որից հատուկ կատեգորիայի զոհեր – 7 անձ, որոնցից 5-ը երեխա, 2-ը՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող։ 31 դեպքից 26-ը աշխատանքային շահագործում է, 5-ը՝ սեռական շահագործում․ պետական բյուջեով նախատեսվել է 32 մլն 105 հազար դրամ։ 

2026 թ․ նախատեսվում է իրականացնել նաև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայություններ․ պետական բյուջեով նախատեսվում է ծախսել 14 մլն դրամ։ 

Ø  ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԲԱԺԻՆ 

45. Շարունակվել է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը՝ պետական հավաստագրերի հիման վրա։ 2025 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել էր շուրջ 2,5 մլրդ դրամ՝ շուրջ 30,000 աջակցող միջոց տրամադրելու նպատակով: Աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է. Ցանկը համալրվել է ազդրի միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզներով, ինքնասպասարկման և խնամքի համար նախատեսված աջակցող միջոցներով, հաղորդակցման համար նախատեսված աջակցող միջոցներով՝ իրենց ծրագրային ապահովումներով, շարժունակության ապահովման համար նախատեսված աջակցող միջոցներով և այլ աջակցող միջոցներով։ 

46. 2025 թ անձնական օգնականի ծառայություն է ստացել 215 անձ։ Անձնական օգնականն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքին, օգնում հաղթահարել միջավայրային խոչընդոտները: 2025 թ․ համար նախատեսվել է 242 մլն 300 հազար դրամ: 

47. «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոնում» միջոցառման շրջանակում ամսական  հաշմանդամություն ունեցող 445 անձ ծառայություն է ստացել հանրապետության տարբեր մարզերում գործող 10 ցերեկային կենտրոնում: Շահառուին անհատական կամ խմբային պարապմունքների միջոցով տրամադրվել է հոգեբանի, լոգոպեդի, էրգոթերապիստի  պարապմունքներ, ընդգրկվում տարբեր հմտություններ ուսուցանող խմբակներում: 2025 թ. թվականի բյուջեով հաստատվել է 218 մլն 640 հազար դրամ:

48. «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» միջոցառման շրջանակում չտեսնող կամ թույլ տեսնող անձանց  սովորեցրել են սպիտակ ձեռնափայտի միջոցով տեղաշարժման հմտություններ։ 2025 թ. բյուջեով հաստատվել է 11 մլն 561 հազար դրամ: 

49. 2025 թվականից տնային խնամքի ծառայություններ են տրամադրվել նաև հաշմանդամություն ունեցող երեխաներինծառայություններից օգտվել է 170 շահառու։ 2025 թ. բյուջեով հաստատվել է 100 մլն 534 հազար դրամ:

50. Դրամաշնորհների միջոցով իրականացվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ համայնքահենք փոքր խմբային տներում» միջոցառումը: Հանրապետության տարբեր մարզերում գործող 5 փոքր խմբային տներում կազմակերպվել է 70 հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքը: 2025 թ. բյուջեով նախատեսվել է 127 մլն 126 հազար դրամ:

Ծառայություններից օգտվել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանի և խնամքի կարիք ունեցող 18 տարին լրացած` հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնց ինքնասպասարկման ունակությունները և սոցիալական հմտություններն ու կարողությունները հիմնականում պահպանված են, պարբերաբար աշխատանքներ են տարվել դրանք ավելի զարգացնելու նպատակով։ 

51 Աշխատանքներ են իրականացվում համայնքային փոքր տների բարեկարգման ուղղությամբ։ Գեղակերտի համայնքային փոքր տան շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում նախագծման և շինարարական աշխատանքների համար հատկացվել է շուրջ 94 մլն 440 հազար դրամ։ 2026 թ համար նախատեսված է շուրջ 50 մլն 420 հազար դրամ։

Ակնաշենի համայնքային փոքր տան շինարարական աշխատանքներն ավարտված են։ Շինության հիմնանորոգման համար ծախսվել է շուրջ 79 մլն դրամ, որից 73 մլն 900 հազար դրամը՝ շինարարության վրա։

Մրգաստան համայնքներում գտնվող փոքր տան նախագծային էսքիզը պատրաստ է, գտնվում է նախագծման փուլում։ 2026 թ բյուջեով նախատեսված 56 մլն 046 հազար դրամ, որից 29 մլն 500 հազար դրամը՝ կահույքի ձեռք բերման համար։ 

52․ Ընթացքի մեջ են Մեծամորի անկախ կյանքի կենտրոնի շինարարական աշխատանքները։ Կենտրոնում նախատեսվում է ապահովել մատչելի միջավայր՝ հաշմանդամություն ունեցող անձանց հենաշարժական համակարգի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համապատասխան ծառայությունների մատուցման համար։ 2025 թ․հատկացվել է 867 մլն 840 հազար դրամ․ 2026 թ․ պետական բյուջեով նախատեսված է 651 մլն 221 հազար դրամ։ 

53 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և Միասնական սոցիալական ծառայությունում կիրականացվեն կառուցվածքային բարեփոխումներ և օպտիմալացման գործընթացներ՝ կառավարման արդյունավետության բարձրացման և ռեսուրսների առավել նպատակային օգտագործման նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաև «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի և «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի վերակազմակերպում։ 

54 2025թ ընթացքում 114 Զանգերի կենտրոնի կողմից ընդհանուր առմամբ սպասարկվել է 990,496 զանգ (ներառյալ օպերատորների և IVR սպասարկումը)։

55 2025 թ դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 44278 անձ, աշխատանքի է տեղավորվել 10072 անձ։

56․ Իրականացվել է առողջապահության համակարգի բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացնող  մասնագետների վերապատրաստում, որոնց մասնակցել է 348 վերապատրաստված անձ։