Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի հետ

փետրվարի 12, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության զարգացման և փորձի փոխանակման հնարավորությունները․ անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդնման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների մատուցման ընթացքին։
 
Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ պետության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը ոլորտի շարունակական զարգացման գործում։